Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ի՞նչ վատ բան է ձեզ արել այս ժողովուրդը». Վարդան Բալյան

«Ի՞նչ վատ բան է ձեզ արել այս ժողովուրդը». Վարդան Բալյան
439
Երկուշաբթի, 27 դեկտեմբերի, 2021 թ., 23:06

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարող ՔՊԿ-ի նկատմամբ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Հայաստան դաշինքի ղեկավարը հայտարարում է՝ որևէ ողջամիտ մարդ չի գնալու ու ասի՝ չեղարկենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը:
Սույն հայտարարությունը քողազերծում է վերջնականապես 2020 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրաթատրոնի բովանդակությունը և նպատակը: Տիկնայք և պարոնայք անբարոյականներ ու սրիկաներ, մեկ հարց ունեմ միայն՝ ի՞նչ վատ բան է ձեզ արել այս ժողովուրդը, այս երկիրը, որ դուք այսպես եք վարվում նրա հետ՝ կարծես վրեժխնդիր լինեք»:

Աղբյուրը`   Վարդան Բալյան