Միխայիլ Շվիդկոյը հետևել է, որ խոսակցությունը տհաճ ավարտ չունենա. «Հրապարակ»
![]() 811 Երեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2021 թ., 09:24 «Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Մոսկվայում հայ մտավորականների հետ հանդիպման եկած ադրբեջանական պատվիրակությունը մանրամասն տեղեկացված է եղել, թե ովքեր են հայկական պատվիրակության անդամները: Բոլոր 4 մասնակիցների կենսագրությունների, պաշտոնների, կարգավիճակի, հրապարակային գործունեության մասին տեղյակ են եղել: Հանդիպման ժամանակ փորձել են ավելի խորացնել իրենց իմացությունը՝ ով երբ է նշանակվել պաշտոնին, ինչ հարաբերությունների մեջ է գործող իշխանությունների հետ: Հետաքրքրվել են, թե նախկին նմանատիպ հանդիպումների մասնակիցներն ինչու ներգրավված չեն այս գործընթացում (նման հանդիպումներ են եղել 2004, 2006, 2008 թթ․): Ասել են, որ տեղյակ են, որ վերջիններիս նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, հետաքրքրվել են դրանցով: Չեն թաքցրել, որ հետևում են հայաստանյան հասարակական արձագանքներին և մասնավորապես այն բացասական վերաբերմունքին, որին արժանանում են հայ մտավորականները՝ իրենց հետ հանդիպելու համար: Հանդիպման ընթացքում կարևոր դերակատարում է ունեցել Միխայիլ Շվիդկոյը, որն աչալրջորեն հետևել է, որ խոսակցությունը դուրս չգա բարեկրթության հունից և տհաճ ավարտ չունենա»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
