«Հին շենքերի պահպանման իմաստը նրանում է, որ նրանք վերականգնվեն և շահագործվեն իրենց իսկ պատմական միջավայրում»․ Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանի գրառումը․ «Հին Երևան. Քաղաքապետարանի առաջին շենքը: Ուղղությունը. Ստեփան Շահումյանի արձանից՝ դեպի Խորենացի փողոց, ներկայիս «Կոնգրես» հյուրանոց: Պատմական շենքը կառուցվել էր 1906 թվականին ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով, իսկ քանդվեց արդեն մեր օրերում՝ 2000-ին: Ֆասադի քարերը ապամոնտաժվեցին և տեղափոխվեցին, իսկ տեղանքում բարձրացավ «Կոնգրես» հյուրանոցը՝ հերթական մի անդեմ նորակառույց, որոնցով այսօր լցոնված է Երևանի ողջ փոքր կենտրոնը: Որպես սփոփանք. այս շենքի ֆասադի քարերը հետագայում օգտագործվեցին Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող նորակառույց ՀԲԸՄ-ի շենքի արտաքին հարդարանքի համար:
Հ.Գ. Հին շենքերի պահպանման իմաստը նրանում է, որ նրանք վերականգնվեն և շահագործվեն իրենց իսկ պատմական միջավայրում: Ողջ աշխարհում զբոսաշրջիկների ներգրավման կարևորագույն պայման է հանդիսանում քաղաքների պատմական կենտրոնների պահպանված լինելը, և որքան ավելի հին լինեն շենքերը, փողոցները, հրապարակները՝ այնքան ավելի գրավիչ կդառնան զբոսաշրջիկների համար»:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
113Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
234Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
22917.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
34816.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
123515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
61613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
57513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
59612.09.2026, 23:54