Նիկոլ Փաշինյանը մարզպետների կազմում փոփոխություններ կանի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամանորյա տոներից հետո Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, մարզպետների կազմում որոշակի փոփոխություններ կանի: Դա մասամբ պայմանավորված է ՏԻՄ ընտրություններում կրած պարտություններով։ Որոշումը կայացվել է ընտրություններից հետո, հիմա թեկնածուների փնտրտուքի մեջ են: Գաղտնիք չէ, որ պատերազմից հետո շատերը հրաժարվում են Փաշինյանի կառավարության կազմում աշխատելուց, իսկ ՀՀ վարչապետին առաջիկա զարգացումներից առաջ այնպիսի պաշտոնյաներ են հարկավոր, որոնք կկարողանան մարզերում կառավարել իրավիճակը, հանրային դժգոհությունը բնում խեղդել:
Այս պահին քննարկվում է 4 մարզպետի հեռացման հարցը։ Առաջինը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն է. նախկին զինվորականն այդպես էլ չկարողացավ Սյունիքում իրավիճակը վերահսկել, չնայած դա նաև օբյեկտիվ պատճառներ ունի՝ սահմանին և ճանապարհներին տիրող իրավիճակի հետևանքով։ Դժգոհություններ կան նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանից․ նա էլ, կարելի է ասել, գլուխ չհանեց իրեն տրված առաջադրանքից՝ Մասիսում պարտվեց, Արարատում մի կերպ կոալիցիայով իշխանություն վերցրեց, Վեդիում պարտվեց, ու գնում են նոր ընտրության: Հնարավոր է նաև Լոռու և Գեղարքունիքի մարզպետների փոփոխություն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

«Ակնկալում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը»․ Ռուբիո
610:04
«Մինսկին ու Երևանին միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև ժողովուրդների միջև փոխադարձ համակրանքը». Լուկաշենկո
5109:25
«Եդինայա Ռոսիա»-ն առաջատար է Պետդումայի ընտրություններում
5109:19
«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
292Երեկ, 13:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
190Երեկ, 09:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
234Երեկ, 01:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
226Երեկ, 00:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
183Երեկ, 00:36