Արոնյանը վերջին տուրում պարտվեց և դուրս մնաց տիտղոսի համար պայքարից

Վարշավայում ավարտին մոտեցող շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնության վերջին տուրում Լևոն Արոնյանը (ԱՄՆ) սևերով պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջային և դուրս մնաց տիտղոսի համար պայքարից։ Արոնյանը 14 միավորով 5-րդ տեղում է։
Ֆիրուջան, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը վաստակել են 15-ական միավոր։ Լրացուցիչ ցուցանիշով թայ-բրեյքի մասնակցելու իրավունք կստանա նրանցից երկուսը։ ՖԻԴԵ-ն առայժմ չի հրապարակել հաշվարկի արդյունքը։ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Հայկ Մ․ Մարտիրոսյանը։ Նա 13,5 միավորով բաժանեց 8-18-րդ տեղերը։
Նշենք, որ Լեհաստանի մայրաքաղաքում ընթացող շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Պետրոսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը:
Շախմատի աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը 1 միլիոն դոլար է:

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
8914:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
173Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
169Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
29431.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
38130.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
184427.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
62327.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
180627.10.2026, 09:31