Բայդեն-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ նախագահները հանդես են եկել նախազգուշացումներով. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն»-ն անդրադարձել է Բայդեն-Պուտին հեռախոսազրույցին:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կարող է հանգեցնել հարաբերությունների ամբողջական խզման։
Ըստ Ռոյթերս լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների, հինգշաբթի ուշ երեկոյան հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահն ասել է, որ նման պատժամիջոցները «մեծ սխալ» կլինեն։
Ի պատասխան Պուտինի նախազգուշացումներին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ ասել է, թե ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները վճռականորեն կպատասխանեն Ուկրաինա ցանկացած ներխուժման:
Հիշեցնենք, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Պուտինի խնդրանքով: Հեռախոսազրույցի նպատակը Ուկրաինայի արևելյան սահմանի շուրջ լարվածությունը թուլացնելու վերջին փորձն է, քանի որ այստեղ են կուտակվել ռուսական բանակի ավելի քան 100,000 թվակազմով ուժեր:
Զորքերի տեղակայումն անհանգստություն է առաջ բերել Արևմուտքում, և ԱՄՆ-ը սպառնում է Պուտինին աննախադեպ պատժամիջոցներով:
Ռուսաստանը հայտարարում է, թե չի պատրաստվում ներխուժել այդ երկիր, և որ զորքերն այնտեղ են զորավարժությունների համար:
ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձինք տեղեկացնում են, որ երկու նախագահների միջև զրույցի հնչերանգները եղել են «լուրջ և առարկայական»:
«Նախագահ Բայդենը կրկնել է, որ այս երկխոսություններում բովանդակային առաջընթաց կարող է լինել միայն դեէսկալացիայի պայմաններում»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին։
«Բայդենը հասկացրել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն ու գործընկերները վճռականորեն կպատասխանեն, եթե Ռուսաստանը որևէ ժամանակ ներխուժում իրականացնի դեպի Ուկրաինա»,- հավելել է Փսաքին:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները պատրաստվում են հանդիպել հաջորդ ամիս Ժնևում, և Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը կոչ է արել իր ռուս գործընկերոջը հետամուտ լինել դիվանագիտական լուծմանը»:

«Սա շարունակվող կապիտուլյացիա է»․ Ոսկան Սարգսյան
2917:36
«Սա բավական է՝ եզրակացություն կազմելու ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, դրա ինստիտուտների իրական վիճակի մասին». Տիգրան Աբրահամյան
5117:12
«Այս իշխանությունների մոտ ոչ միայն զիջումներն են միակողմանի, այլև՝ խաղաղությունն ու դրա խնամքը»․ Լիաննա Գասպարյան
5616:42
«Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում»․ Արտակ Զաքարյան
6116:24
«Թե՞ պլանավորել էիք գտնել ու առանց որևէ տեղեկատվության արտահանձնել»․ Ստելլա Հունանյան (տեսանյութ)
7315:54
«Եվ Սուրեն Պապիկյանը կստանա իր աշխատավարձը՝ զանազան հավելավճար-պարգևավճարներով»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
6715:48
«Ովքեր անհանգիստ են, որ Սերժ Սարգսյանը կարող է մեկնել, չի կարող, հանգիստ եղեք». Ամրամ Մակինյան (տեսանյութ)
6515:36
«Կայացած պետություններում ինքնիշխանության մասին չեն խոսում»․ Արա Պողոսյան
5915:30