««Հավերժության ժապավեն» մոնումենտալ քանդակի վերակենդանացման աշխատանքներն ավարտվեցին». Կարեն Քոչարյան

Հայկական հեռուստատեսության վաստակաշատ հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՎԵՐՋԱՊԵՍ. ուրախությամբ տեղեկացա, որ մեր Դավիթ Բեջանյանի «Հավերժության ժապավեն» մոնումենտալ քանդակի վերակենդանացման աշխատանքներն ավարտվեցին:
Շնորհակալ եմ բոլոր պետական և ոչ պետական օղակներին, անհատներին աջակցության համար:
Մեր Դոդոյի հոգին փառավորվեց և վերջնականորեն «Հավերժության ժապավենը» նրան հավերժացրեց երիտասարդ տաղանդավոր քանդակագործ Ռաֆայել Մանուկյանի ոսկի ձեռքերի շնորհիվ:
Կարծում եմ գարնանը ներկա կլինենք քանդակի պաշտոնական վերաբացմանը և կհամեմենք այն Դավիթ Բեջանյանին նվիրված փազային փառատով:
Ինչ լավ է, որ մեր երկրում դեռ կան Ռաֆայել Մանուկյանի նման երիտասարդ պրոֆեսիոնալներ, ովքեր նվիրված զբաղվում են իրենց գործով: Քեզ նորանոր հաղթանակներ, Ռաֆո՛ ջան և նոր ինքնուրույն աշխատանքներ նոր 2022 թվականին:
Իսկ մեր ժողովրդին ուզում եմ կրկին ասել՝ սիրեք և գնահատեք մեր մշակույթը՝ աշխարհի ամենահզոր զենքը: Գնահատեք ու պահպանեք, որպեսզի հետո չասեք՝ ինչու են այլ ազգեր սեփականաշնորհում մերը: Վերջերս մենք գրանցում ենք փոքրիկ մշակութային հաղթանակներ: Սակայն դա առաջին հայացքից է փոքրիկ: Ցանկացած մշակութային հաղթանակ, երբ գումարվում է դառնում է մեծ և անչափ կարևոր հաղթանակների հիմքը: Ուրեմն՝ բազմապատկենք այդ հաղթանակները և գնանք դեպի մեծ ու ամենակարևոր հաղթանակ: Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
110Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
229Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
22617.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
34616.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
123015.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
61513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
57413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
59512.09.2026, 23:54