«Մեր պատկերն է՝ հին, ազնվական, միամիտ, ինքն իրեն չպաշտպանող, զիջող ու ներող, ավերվող». Վ. Սարգսյան

674
Ուրբաթ, 31 դեկտեմբերի, 2021 թ., 22:24
Գրող, թարգմանիչ, մանկավարժ, հրատարակիչ, խմբագիր Վաչագան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր՝ 2021 թվականի դեկտեմբերի 31-ին, այցելեցինք Տեղերի վանք: Երկնքի հետ խոսող եկեղեցի է՝ բազմիցս համոզվել եմ:
Այնուհետև որոշեցինք հասնել Բյուրականի մոտ գտնվող 7-րդ դարի ԱՐՏԱՎԱԶԻԿ եկեղեցի:
Զարմանալի, զարմանալի անդորր էր եկեղեցու ստեղծած աշխարհում. եկեղեցին հավաքել էր աղմուկն ու թաղել իր փլատակների տակ: Խոնարհված եկեղեցի է, սակայն դարեր է պահում իր ուսերին, չի թողնում իր մոտից հեռանանք: Տա՜ք, արևոտ օդ է, օր է, հավերժություն է:
Մեր պատկերն է՝ հին, ազնվական, միամիտ, ինք իրեն չպաշտպանող, զիջող ու ներող, ավերվող: Սակայն սրտում ՝ հզոր, պայծառ, գալիքի աչքերի մեջ նայող:
Աղբյուրը` Վաչագան Սարգսյան

«Սանահինի կամուրջն է. քար առ քար մեր պատմությունը քանդվում է». Լևոն Ջավախյան
99Երեկ, 22:12
«Տասնյակ միլիոնավոր դոլարների ծախս ընդդեմ եկեղեցու, իսկ Սպիտակ տան ներկայացուցիչն շտապում է Սուրբ Էջմիածին». Վահագն Ավագյան
100Երեկ, 21:24
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին (լուսանկար)
101Երեկ, 21:06
Կուրմուխի տաճարից մինչև Գանձակի դռներ․ պատմական ժառանգության շուրջ նոր բանավեճ Ադրբեջանի և Վրաստանի միջև
101Երեկ, 19:30
Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
52729.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
63428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
263724.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
87823.09.2026, 23:24