«Մի քանի ակնհայտ իրողություններ կարող ենք արձանագրել». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Մի քանի արձանագրում Բայդեն-Զելենսկի հեռախոսազրույցի մասին. Բայդեն-Զելենսկի հեռախոսազրույցի մասին առաջին պաշտոնական տեղեկատվությունն է հայտնվել։
Մի քանի ակնհայտ իրողություններ կարող ենք արձանագրել.
- ԱՄՆ-ն, իհարկե, փորձելու է առավելագույնն անել՝ Ուկրաինան ռուսական ներխուժումից պաշտպանելու համար, սակայն Կիևից ակնկալում է հակամարտության քաղաքական կարգավորում՝ անկախ ուկրաինական հասարակության կողմից դրա ոչ միանշանակ ընկալման,
- ԱՄՆ-ն, իհարկե, չի պատրաստվում Ուկրաինան «նվիրել» ռուսներին, բայց չի էլ պատրաստվում ՆԱՏՕ-ի դռները բացել Ուկրաինայի առաջ կամ ՆԱՏՕ-ին բերել Ուկրաինա։
Մեծ հաշվով՝ Մոսկվան պետք է հաշտվի այն իրականության հետ, որ Ուկրաինայում ունենալու է ընդամենը կարևոր ազդեցություն՝ առանց վերահսկիչ փաթեթի, ԱՄՆ-ում պետք է ընդունեն Ուկրաինայի «ֆիլանդացման» կամ որևէ այլ մոդելով նեյտրալության օպտիմալությունը, իսկ Կիևում հաշտվեն ՆԱՏՕ-ի անդամությունից հրաժարվելու մտքի հետ»։

«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
519:30
Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Բաքու
3519:18
«Հայաստանը Քելբաջարում, Լաչինում և Զանգելանում ոչնչացրել է 60 հազար հեկտար անտառային տարածք»․ Ալիև
7118:06
«Ալիևն էլ նամարդություն չարեց, ցույց տվեց»․ Արթուր Խաչատրյան
7617:18
«Ադրբեջանական կողմը կարող է ճնշումների միջոցով Հարությունյանից գույք կամ ֆինանսական միջոցներ կորզել»․ Վահագն Սարոյան
6317:12
«Այ սենց աբսուրդ իրավիճակներ կարող են ստեղծվել, երբ եղածը չես արժևորում»․ Տաթևիկ Հայրապետյան
6816:48
«Դատավոր, դատախազ, քննիչ... նույն մարդու՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով են»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6116:42
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6416:06