«Ներկայիս Հայաստանը հիմնվել է իսլամական աշխարհում գոյությունը պահպանած կրոնական միլեթի ռեսուրսի հիման վրա». Ստեփան Դանիելյան
![]() 378 Չորեքշաբթի, 05 հունվարի, 2022 թ., 02:12 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը. «Ըստ Սամուել Հանթինգտոնի («Քաղաքակրթությունների բախումն ու միջազգային հարաբերությունների վերափոխումը» գրքի թեզիսների)՝ աշխարհը բաժանված է ութ գլխավոր քաղաքակրթությունների և Արևմտյան քաղաքակրթության մոդելը մյուսների համար անհամատեղելի է: Կարճ ասած, այդ քաղաքակրթությունները կարող են հատվել, բայց երբեք չեն կարող մեկը մյուսի վերափոխվել, այսինքն՝ մեկի արժեքային համակարգը մյուսի համար խորթ է՝ ըստ սահմանման: Եթե հայերի պատմությունը դիտարկենք, ապա Հայաստանը ժամանակին լուծվել է հարևան ազգերի մեջ, որովհետև խորթ է եղել իր հարևան քաղաքակրթություններին՝ իսլամականին ու քրիստոնյա ուղղափառականին: Իրականում մենք պատկանում ենք Արևելքի Քրիստոնյաների ժամանակին չհասցրած կայանալ վաղամեռիկ քաղաքակրթությանը, որի մի հատվածն ստեղծել է Իսլամն ու լուծվել նրա մեջ, իսկ մնացած բեկորները, կրոնական համայնքի կարգավիճակով, գոյատևել են իսլամական քաղաքակրթությունում: Ներկայիս Հայաստանը հիմնվել է իսլամական աշխարհում գոյությունը պահպանած կրոնական միլեթի ռեսուրսի հիման վրա, հետագայում վերափոխվել պետականանման գոյակցության Ռուսական կայսրության աշխարհաքաղաքական շախմատային պարտիայի պահանջներից ելնելով: Հիմա մեր հիմնական խնդիրն է փորձել հասկանալ, թե մենք ներկայիս որ քաղաքակրթության մասն ենք ցանկանում դառնալ ու ամենավատ նորությունն այն է, որ մեր ցանկությունը դեռ քիչ է, պետք է նաև այդ ցանկությունն աշխարհագրական առումով լինի իրականանալի, արժեքային կոդավորման հերցը դեռ մի կողմ դրած»: Աղբյուրը` Ստեփան Դանիելյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
