Ղազախստանում պահանջում են կառավարութան հրաժարականը. անջատվել է համացանցը

899
Երեքշաբթի, 04 հունվարի, 2022 թ., 22:06
Ղազախստանի նախկին մայրաքաղաքում՝ խոշորագույն մշակութային ու տնտեսական կենտրոն Ալմաթիի կենտրոնական հրապարակում հավաքված ցուցարարներն այսօր պահանջել են կառավարության հրաժարականը։
Չարտոնված հանրահավաքի մասնակիցները սկսել են հրապարակում վրաններ և բարիկադներ կառուցել։ Ի պատասխան իշխանությունները քաղաքում անջատել են բջջային համացանցը։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քաղաք են բերվում զինվորականներ՝ ցույցերը ցրելու և վարչական շենքերը պաշտպանելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ղազախստանի շատ քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել հեղուկ գազի գնի թանկացման դեմ։
Մի շարք քաղաքներում ցույցը վերաճել է ոստիկանության հետ բախումների։ Իրավապահները կոշտ կալանք են կիրառում: Հաղորդվում է, որ բերման են ենթարկվում նաև բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողները։

«Չափազանց վտանգավոր է կարծել, թե ադրբեջանական ախորժակը հագեցել է»․ Վիտալի Մանգասարյան
1816:00
«Սեպտեմբերի 19-ինը պետք է հռչակվի համահայկական ազգային ամոթի օր»․ Արմեն Հովասափյան
4115:42
Թագուհի Ղազարյանը՝ «ԲՀԿ-ն տրանսգենդեր դաշինք է» արտահայտության վերաբերյալ (տեսանյութ)
5315:18
«Ոչ մեկն իրավունք չունի մեղադրելու արցախահայությանը»․ Անաստաս Իսրայելյան (տեսանյութ)
6114:48
««Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք սպառնալիքների առջև»․ Վարուժան Գեղամյան
6114:36
«Միջազգային բոլոր հարթակներում բարձրաձայնելու ենք արցախահայության իրավունքների հարցը»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
6514:24
«Վերադարձի ճանապարհը սկսվում է ոչ թե հայտարարություններից, այլ Հայաստանի ու հայկական գործոնի ուժի վերականգնումից»․ Աբրահամ Գասպարյան
5514:18
«Նիկո՛լ, հերիք ա, ռադդ քաշի»․ Նարե Սոսե (տեսանյութ)
6913:54