«Միակ երկիրը, որտեղ ՀԱՊԿ-ն պետք է զորք ուղարկի, Հայաստանն է». Ատոմ Մարգարյան
![]() 737 Հինգշաբթի, 06 հունվարի, 2022 թ., 12:00 Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղազախստան ՀԱՊԿ զորք ուղարկելու ոչ մի հիմք չկա. ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածը միանշանակ ու աներկբա արձանագրել է. «Եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն՝ ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով՝ հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»: Ինչպես տեսնում ենք, այն որոշումը, որի համաձայն, այսպես կոչված, ՀԱՊԿ «խաղաղապահ ուժեր» կուղարկվեն Ղազախստան ոչ մի իրավական հիմք չունի։ Եթե իշխանությունը կորցնող Ղազախստանի նախագահ Տոկաևը հայտարարում է, թե իր երկիրն արտաքին ագրեսիայի է ենթարկվել, ապա թող նշի այն երկիրը (կամ՝ «երկրների խումբը»), որը կատարել է դա, ու արձանագրի դա ... գրավոր։ Իրականում նման բան չկա, Ղազախստանում զանգվածային սոցիալական բունտի ֆոնին տեղի են ունենում միջկլանային, մաֆիոզ խմբավորումների միջև բախումներ, որոնք, անշուշտ, արտաքին ինչ-ինչ կենտրոննների ուղղորդումներ ունեն։ Ավելի պարզ՝ տեղի է ունենում Ղազախստանում տասնամյակների ընթացքում Նազարբաևի ստեղծած գողապետության փլուզում ու նման խժդժություններն անխուսափելի են։ Ավելին, ՀԱՊԿ անդամ միակ երկիրը, որն արտաքին ագրեսաիայի է ենթարկվել, դա Հայաստանի Հանրապետությունն է, ագրեսորը՝ Ադրբեջանը, ու առ այսօր ՀՀ սահմանները խախտված են ու թուրքը դուրս չի եկել ՀՀ սահմաններից։ Ու միակ երկիրը, որտեղ ՀԱՊԿ-ն պետք է զորք ուղարկի, դա Հայաստանն է։ Լավ, ենթադրենք ՀՀ իշխանության վարքագիծը պարզ է, նա այլ ելք չունի ու ստիպված է կատարել Մոսկվայի հրահանգները։ Այդ դեպքում ի՞նչ են մտածում խորհրդարանում «ընդդիմություն խաղացող» քաղաքական ուժերը։ Կրկնում եմ՝ որևէ հիմք չկա ՀՀ սահմաններից որևէ զինվոր դուրս բերելու»։ Աղբյուրը` Ատոմ Մարգարյան |

«Քննչականն ու դատախազությունը լծված են ոչ իշխանահաճո քոմենթի համար պատժելու «սուրբ» գործին»․ Մարինե Ֆարմանյան
5216:42
«Որ ասում եք՝ ուժեղ եք, ինչո՞վ եք ուժեղ, արա՛». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13715:36
«Չեք կարող մեր օգտին չքվեարկել, հակառակ դեպքում մնալու եք անգործ կամ ձեզ սպառնում է հաշմանդամություն»․ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողներին (տեսանյութ)
13415:12
«Իրանի վրա հարձակումներն ու նրա պատասխան հարվածները սրել են իրավիճակը տարածաշրջանում». Էրդողան
10615:03
«ՌԴ-ից գալու են Դոն Պիպոյի՞, Կոկաինի Միհրանի՞, թե՞ Նեմեց Ռուբոյի օգտին են քվեարկելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11414:48
«Համոզված եմ՝ երկու օլիգարխներն էլ թույլիկ են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
16614:36
«Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայելի և ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ»․ Արաղչի
22914:31
«Որևէ լրատվամիջոց կարա գրի, որ ՀՀ վարչապետն աշխատակցի հետ ինտիմ հարաբերությունով է զբաղված, ու դա պետք է մնա անարձագա՞նք, ձեռ եք առնո՞ւմ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
20414:12
