Երեքշաբթի, 01 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

Ալմաթիի բոլոր պետական ​​կառույցները գտնվում են իրավապահ մարմինների վերահսկողության տակ

Ալմաթիի բոլոր պետական ​​կառույցները գտնվում են իրավապահ մարմինների վերահսկողության տակ
701
Հինգշաբթի, 06 հունվարի, 2022 թ., 21:54

Ղազախստանի իրավապահ մարմիններին հաջողվել է հեղափոխականներից ազատել Ալմաթիում գտնվող՝ նախկին նախագահական նստավայրը, ինչպես նաև գրավված կառավարական այլ շենքեր։

Հաղորդագրության համաձայն՝ ոստիկաններն ու զինվորականները ցուցարարներից մաքրել են նաև քաղաքի կենտրոնական՝ Հանրապետության հրապարակը:

Գործակալությունը հայտնում է, որ այժմ Ալմաթիի բոլոր պետական ​​կառույցները գտնվում են իրավապահ մարմինների վերահսկողության տակ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը հետ է մղել Կոկտոբեի հեռուստաաշտարակին տիրանալու՝ ցուցարարների փորձը։