«Մեծ թվով գործոններ, դերակատարներ դեռևս ամբողջությամբ ուրվագծված չեն». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է դիտարկել տարածաշրջանային անվտանգության ամենալայն համատեքստում։
Մինչև հիմա ամբողջական առումով պարզ չէ, թե ի՞նչ իրական հիմքեր կային Ղազախստանում նման իրադարձությունների ծավալման առումով, արդյո՞ք սոցիալ-տնտեսական գործոնը դրա գլխավոր պատճառներից էր, թե այն զուտ կայծի գործոն էր։
Եթե կա արտաքին ներգործություն, ապա ովքե՞ր են դրա մոդերատորները, որովհետև տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից եկող ազդակներն իրական շահագրգիռ կողմերին դեռ չեն բացահայտում։ Չնայած որոշակի պարբերականությամբ տարբեր կայքեր, թելեգրամյան ալիքներ Ղազախստանում ընթացող իրադարձությունների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ փոխանցում են, սակայն զարգացումները խորքային իմաստով դեռ ամբողջական պատկեր չեն տալիս։ ՀԱՊԿ մեխանիզմների գործարկումը բավականին օպերատիվ էր, ինչը ցույց է տալիս, որ Ղազախստանում ստեղծված իրադրությունը կամ դրա պայթյունը՝ անկախ դրա դրդապատճառներից, եվրասիական տարածաշրջանում շատ ավելի ծանր հետևանքների սպառնալիք էր պարունակում։ Կրկնում եմ՝ մեծ թվով գործոններ, դերակատարներ դեռևս ամբողջությամբ ուրվագծված չեն, մեծ առումով հաշվարկված չէ նաև դրա հնարավոր ազդեցություն մեծ տարածաշրջանում, բայց ակնհայտ է, որ խորքում թեժ օջախներ կան, որոնք կարճ ժամանակում մարել չի հաջողվի»։

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
213Երեկ, 13:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
149Երեկ, 09:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
194Երեկ, 01:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
188Երեկ, 00:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
163Երեկ, 00:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
157Երեկ, 00:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
12919.09.2026, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
12719.09.2026, 23:12