Փարաքարում լարված իրավիճակ է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
![]() 1319 Ուրբաթ, 07 հունվարի, 2022 թ., 10:30 Փարաքարում կրկին լարված իրավիճակ է: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, և նրանց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը, 10 ձայնով ընտրվել է համայնքի ղեկավար: Թեև 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով: Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները և 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաև ՔՊ-ի անդամները: Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել: Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները, այս մասին հայտնում է «Երկիր»-ը: |

«Եթե այս քարտեզի վրա գտնի Հայաստանը, 100 կգ մակարոն կնվիրեմ»․ Արմեն Աշոտյան
6013:12
«ՀՀ քաղաքացին և սպառողը մնացել են «Վեոլիա Ջուր» ընկերության դեմ մեն-մենակ». Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
7812:30
«Ուտելը հանրայնացնելու նպատակը ո՞րն է». հարց՝ Վահագն Ալեքսանյանին
12612:06
«Ամեն տարի ամենաքիչը 1-2 երեխայի հետ ձրի պարապել եմ». Հակոբ Ասլանյան
9711:48
«Հնարավորություն ունեիք զոհվածների ծնողներից ներողություն խնդրելու ու լռելու, բայց չարեցիք»․ Սոֆյա Հովսեփյան
15810:24
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
17308:24
Հարվարդի ֆիզիկոսն առաջ է քաշել տիեզերքում «դրախտի» հավանական տեղակայման գիտական վարկածը
31200:48
«Ասում են՝ մենք ենք միակ գործակալական «համույթը»»․ Հայկ Դեմոյան
16300:30
