Նազարբաևն ու դուստրերը լքել են Ղազախստանը

Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հունվարի 7-ին դուստրերի հետ լքել է երկիրը։ Այս մասին հայտնում է ղազախական Orda.kz-ն։
Ըստ Orda-ի՝ երկրում է մնացել Նուրսուլթան Նազարբաևի կրտսեր եղբայրը՝ Բոլաթը։ Առաջին նախագահի դուստրերի ընտանիքները նույնպես հեռացել են։
«Հատկանշական է, որ Ղազախստանում քաղաքական ճգնաժամի սկզբից ի վեր ո՛չ պաշտոնական իշխանությունները, ո՛չ պետական հեռուստաալիքներն ու լրատվամիջոցները չեն նշում Նուրսուլթան Նազարբաևի և նրա ընտանիքի անդամների անունները, չի խոսվում նույնիսկ, թե որտեղ են նրանք և ինչ է պատահել նրանց հետ: Մենք տեղեկություններ ունենք, որ առաջին նախագահը և նրա դուստրերը ընտանիքներով լքել են Ղազախստանը: Երկրում մնում է միայն ավագ եղբայրը՝ Բոլաթ Նազարբաևը», - ասել է հրատարակության գլխավոր խմբագիր Գուլնարա Բաժկենովան։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ղազախստան սկսել էին ժամանել Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Հայաստանի և Տաջիկստանի զինված ուժերը։

«Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները»․ Վարուժան Գեղամյան
3100:18
«Փաշինյանին ուղղված հրապարակային հրահանգներն իր անպատիվ քաղաքականության արդյունքն են»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
3900:06
«Երկիրը մտավ սև շրջան և ցայսօր չի կարողանում դուրս գալ այդ շղթայից»․ Մարգարիտ Եսայան
41Երեկ, 23:54
Թայվանը 25 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ից ստացել է F-16 կործանիչներ
77Երեկ, 23:30
«Պետականաշինությունը չի կարող հենվել էմոցիոնալ մանիպուլյացիաների վրա»․ Մհեր Մելքոնյան
45Երեկ, 23:12
«Հիմա Սյունիքն է լինելու վտանգի տակ․ իշխանությունը կարողանում է մեր ժողովրդին «քնեցնել»»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
57Երեկ, 22:42
«Գյուղերում արագ-արագ ասֆալտ են փռում, որ ձայն հավաքեն՝ տապալելով ամբողջ բյուջեն և չլուծելով խնդիրները»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
68Երեկ, 22:00
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Աղոթքի նախաճաշ» միջոցառման պաշտոնական ընթրիքի ժամանակ (տեսանյութ)
83Երեկ, 21:06