Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հենց Սարգսյան Արմենն է խորհուրդ տվել Դարիգա Նազարբաևային՝ ստեղծել ղազախական մեդիահոլդինգը»․ Կարեն Հեքիմյան

«Հենց Սարգսյան Արմենն է խորհուրդ տվել Դարիգա Նազարբաևային՝ ստեղծել ղազախական մեդիահոլդինգը»․ Կարեն Հեքիմյան
290
Ուրբաթ, 07 հունվարի, 2022 թ., 22:42

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» Կարեն Հեքիմյանի գրառումը. «Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին՝ որևէ կերպ չհիշատակվեց ՀՀ նախագահ Սարգսյան Արմենի անունն ու վերջինիս կապն այդ երկրի հետ:
Դեռ տարիներ առաջ հայաստանյան մամուլն անդրադարձավ Սարգսյան Արմենի ղազախստանյան բիզնեսներին: Մասնավորապես, բացահայտվեց վերջինիս գործընկերային կապը Նուրսուլթան Նազարբաևի դստեր՝ Դարիգա Նազարբաևայի հետ, որը Eurasia House International ընկերությունում Սարգսյան Արմենի գործընկեր տնօրենն է եղել: Նշվում էր նաև, որ 2013 թվականին Ուելսի արքայազն Չարլզի Հայաստան կատարած այցի ժամանակ, անձամբ Սարգսյան Արմենի հրավերով, Դարիգա Նազարբաևան ևս Հայաստանում էր: Հենց Սարգսյան Արմենն է խորհուրդ տվել Դարիգային ստեղծել ղազախական մեդիահոլդինգը, որն այժմ ղեկավարում է երկրի բոլոր հեռուստաալիքները, իսկ Սարգսյան Արմենին (ըստ նույն հրապարակումների) պատկանում է դրա բաժնետոմսերի 5 տոկոսը։
Հրապարակված մեկ այլ փաստաթղթում նշված է, որ «Cascade International Holding GesmbH»-ը, հիմնադրված 2014-ին, ենթահոլդինգային ընկերություն է՝ ստեղծված գործընկեր ներդրող Սարգսյանի հետ, Եվրասիայում համատեղ գործունեություն ծավալելու նպատակով, փաստացի ծրագրված է ընդարձակում Ղազախստանում և Ռուսաստանի Դաշնության տարածքում»:
Սարգսյան Արմենի վերաբերյալ այսօրինակ տեղեկություններ շատ կան:
Ինչո՞ւ եմ այս ամենը հիշել: Որովհետև Ղազախստանում ճգնաժամ է, քաղաքացիական ընդվզում, այրվում են պետական և հասարակական օբյեկտները: Մի տեսակ անհանգիստ եմ Սարգսյան Արմենի համար: Ի վերջո, ՀՀ Նախագահն է, այսինքն՝ խորհրդանիշ է:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան