Ղազախստանի ոստիկանությունը ձերբակալել է 5000 մարդու

Ղազախստանի իրավապահ մարմինները ձերբակալել են ավելի քան 5,1 հազար մարդու, ովքեր մասնակցել են երկրի մի շարք շրջաններում անկարգություններին։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, կիրակի օրը հայտնել է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Այս պահի դրությամբ ամբողջ Ղազախստանում կալանավորվել է 5135 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ սպանությունների, պետական պաշտոնյաների նկատմամբ բռնություն գործադրելու, ավազակային հարձակման, խուլիգանության և գողությունների հատկանիշներով 125 նախաքննություն է սկսվել։
Ղազախստանի ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը նշել է, որ անկարգությունների ժամանակ վնասվել և ոչնչացվել է ավելի քան 400 մեքենա, որից 346-ը՝ ոստիկանական։ Ավելի քան 100 խոշոր առևտրի օբյեկտներ և բանկեր են թալանվել կողոպտիչների կողմից։ «Իշխանությունների հեղինակությունը խարխլելու նպատակով հանցագործները քողարկվել են ոստիկանների և զինվորականների համազգեստով և կատարել անօրինական գործողություններ»,- պարզաբանել է ՆԳ նախարարը։

«Էս բնույթի քննարկումը ԱԺ-ում հիշեցնում է ծակ տռուսիկի պատմությունը»․ Գևորգ Քոթանջյան
6103:06
Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
7301:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
13600:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
8300:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
78Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
63Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
91Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
144Երեկ, 22:18