«Պարզվում է՝ էդ փաստաթուղթը Վաղարշակ Հարությունյանը լավ էլ ստորագրել է»․ Գեղամ Մանուկյան

Այսօր՝ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ, հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց․ «Մի քանի շաբաթ առաջ բազմաթիվ հարցումների հիման վրա պարզ դարձավ, որ, հակառակ իշխանությունների մեկ տարվա պնդմանը, Սյունիքում ՀՀ ԶՈՒ-ն հետ է քաշվել, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը թշնամուն է հանձնվել ոչ թե ինչ-որ բանավոր պայմանավորվածությունների, հանգամանքների պարտադրանքով, այլ դավադիր հուշագրի հիման վրա։ Իմ հայտարարությունից հետո Մելքոնյան Գագիկն ասել էր, որ իբր Գեղամ Մանուկյանը ռուսներից կամ ադրբեջանցիներից է ստացել այդ փաստաթուղթը»։
Մանուկյանը, դիմելով պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին, ասաց․ «Խնդրում եմ, Մելքոնյան Գագիկին պատմեք, որ էդ փաստաթուղթը ՊՆ-ում է դրված, լավ էլ Վաղարշակ Հարությունյանը ստորագրել է, մի տարի գաղտնի են պահել ժողովրդից, ասել են՝ բանավոր է, այնինչ, պարզվում է՝ լավ էլ գրավոր է»։

«Արտերկրում ժողով է ման գալիս, որ մասնակցի»․ Ոսկան Սարգսյան
1511:36
«Փաշինյանը մտադիր չէ ԵՄ անդամակցության հանրաքվե անցկացնել, քանի որ վստահ չէ հաղթանակի հարցում». Զատուլին
5711:19
Պաշտոնի փնտրտուքը շարունակվում է
5910:36
«Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու»․ Տաթևիկ Հայրապետյան
6610:12
«Հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները միմյանցից առանձնապես չեն տարբերվում»․ Տիգրան Աբրահամյան
5509:48
Ռուբիոն՝ Մոսկվայում և Կիևում անցկացված բանակցությունների մասին (տեսանյութ)
13109:43
«Մոսկվայի քայլերը նոր են սկսելու իրենց զգացնել տալ»․ Արտակ Զաքարյան
6009:24
«Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է. «Հրապարակ»
6309:00