«Ռուդիկ ջան, քո կարճ կյանքում ավելի շատ ես արել այս երկրի համար քան նրանք, ովքեր պատասխանատու են այս ողբերգության համար». Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուդիկ ջան, տղա ջան, այնքան ասելու բան կա քո մասին, դու քո կարճ կյանքում ավելի շատ ես արել այս երկրի համար քան նրանք, ովքեր պատասխանատու են այս ողբերգության համար։ Քո մասին շատ կա ասելու, որքան էլ դրա մեջ իմաստ կա, նույնքան կարծես թե անիմաստ է։ Մենք, Ալավերդին, Հայաստանը կորցրեցինք քեզ և քո զինակից ընկերներին։
Միևնույնն է, ասելու շատ բան կա,
Փառք քեզ հերոս տղա, ինչպես միշտ բոլորին հասնող մնացիր»:
Ինչպես հայտնել էինք հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել է 2 զինծառայող։
Զոհված հերոսներից կրտսեր սերժանտ Ռուդիկ Ղարիբյանը Լոռու մարզի Ալավերդի քաղաքից էր։
Ռուդիկը 2021 թվականի փետրվարի 14-ին էր զորակոչվել բանակ։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
110Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
229Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
22617.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
34616.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
123015.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
61513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
57413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
59512.09.2026, 23:54