«18-19 տարեկան երեխաներն այլևս չպիտի լինեն առաջնագծում». Տիգրան Արզաքանցյան

«Ալյանս» կուսակցության Բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվանից ունենք արդեն երրորդ զոհը (ըստ ՊՆ այսօրվա հաղորդագրության), բոլորը 18-19 տարեկան երեխաներ, որ չէին հասցրել կյանք տեսնել։
Մեր կյանքում ոչինչ չի փոխվում, դասեր չենք քաղում, չենք համախմբվում, վճռական որոշումներ չենք կայացնում, տղերքին չենք ափսոսում։ Բավական է: Ժամանակն է իրապես գործել, սա այլևս անթույլատրելի է։
Ասել եմ, ասում եմ ու կասեմ՝ պետք է համախմբվել ու պահանջել՝ անհրաժեշտ է մոբիլիզացում, հնարավոր ամբողջ ներուժի համախմբում։ 18-19 տարեկան երեխաներն այլևս չպիտի լինեն առաջնագծում, նրանց ժամ առաջ պետք է փոխարինեն պայմանագրային զինծառայողները, այլապես մենք մի ամբողջ սերունդ կկորցնենք՝ դրա իրավունքը չունենք:
Դեռ երկար կարող եմ թվարկել, թե էլ ինչ է պետք անել, բայց բոլորս էլ ամեն ինչ շատ լավ գիտենք, ժամանակն է սկսել գործել ու սկսել նշածս կետից, այլապես այս մղձավանջը մի օր կավարտվի մեզ համար այլևս անդառնալի՝ պատմական հետևանքներով»։

«Դուք փորձել եք ՀՀ ժողովրդին դարձնել սուպերմարկետի դախլում դրած ապրանք»․ Վահագն Ալեքսանյան
615:06
«Մեկ էլ Թուրքիան ու Ադրբեջանն են Դաշնակցության դեմ նման ոճով պայքարում»․ Սաթիկ Սեյրանյան
1315:00
«Գերու կարգավիճակ ունի մի ամբողջ խմբակցություն՝ այդ անձի ձեռքին»․ Վահագն Ալեքսանյան
2514:48
«ՔՊ-ն և Առուշ Առուշանյանը կապիկությո՞ւն էին անում ժողովրդի հանդեպ»․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
5014:36
«Ռուսաստանը երբեք չի փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ բանակցություններում»․ Լավրով
7714:13
«Իր խոսույթով չի տարբերվում թուրքերից»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
6113:48
«Դուք այս ամբիոնից ունեցաք ֆաշիստական ելույթ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5713:36
«Դուք ձեր էությամբ ՀՀՇ-ական եք եղել ու դրանից սերված՝ ՔՊ-ական»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
5813:24