«1920-ին մեր պատմական Զանգեզուրը, Գյոյչան, Իրավանը տվեցին Հայաստանին». Ալիևը խոսել է տարածքային ամբողջականության մասին
![]() 619 Չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ., 23:18 «Հայկական կողմը դեռ տատանվում է. Սա վկայում է այն մասին, որ պաշտոնական շրջանակներն այս հարցում դեռ իրենց կարծիքը չեն ձևավորել։ Նրանք մի կողմից հասկանում են, որ խաղաղության պայմանագրի բացակայության և ուժեղ Ադրբեջանի առկայության դեպքում իրենք մտահոգություններ կունենան։ Մյուս կողմից, նրանք հասկանում են, որ եթե խաղաղության պայմանագիր է կնքվում, ապա այն պետք է անպայման դրույթ պարունակի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին, և իրենք պետք է պատրաստ լինեն դրան։ Հայերն, ինչպես ասում են, երկու քարի արանքում են մնացել։ Բայց նրանք պետք է ընտրություն կատարեն, ճիշտ ընտրություն։ Երաշխավորված չէ, որ մեր բարեկամական վերաբերմունքը հավերժ կմնա, և այդ առաջարկները միշտ դրված կմնան սեղանին։ Եթե նրանք չեն ուզում ճանաչել մեր տարածքային ամբողջականությունը, ապա մենք էլ չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականությունը։ Մենք դրա համար հարյուրապատիկ ավելի շատ պատճառներ ունենք։ Որովհետև բոլորը, այդ թվում՝ համաշխարհային հանրությունը, քաջատեղյակ են, որ 1920 թվականի նոյեմբերին մեր պատմական հողը՝ Զանգեզուրը, անջատվեց մեզնից և միացվեց Հայաստանին։ Նույնպես և Գյոյչան (նկատի ունի Սևանա լիճը-խմբ.): Իրավան (Երևան-խմբ.) քաղաքը Հայաստանին է փոխանցվել 1918 թվականի մայիսի 29-ին։ Այսինքն, մենք, ինչպես ասում են, շատ պատճառներ ունենք՝ չճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Բայց, չնայած դրան, հանուն ապագա խաղաղության, հանուն երկրների հարաբերությունների բարելավման, մենք պատրաստ ենք դրան։ Բայց ես չեմ կարող երաշխավորել, որ վեց ամսից այդպես կլինի։ Չեն ուզում, լավ, թող չլինի։ Հետո կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է հակառակորդ պետության ղեկավարը։ |

«Նիկոլը «համաժողովրդական սիրո» ալիքի վրա ընտրվելու գաղափարից ձեռք է քաշել»․ Աղասի Ենոքյան
12502:06
«Ով չի նայել, ծիծաղելու լավ առիթ է բաց թողել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
21101:24
«Ցավն այն է, որ Փաշինյանը ոչ թե իր գլուխն է պատին խփում, այլ՝ Հայաստանի»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
20101:18
Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ
18901:04
«Փաշինյանն անպատասխանատվության մարմնավորումն է»․ Արթուր Դանիելյան
24000:30
«Անամո՛թ, սա պետական դավաճանություն է, թշնամու կողմն անցնել է»․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
20900:12
«Նիկո՛լ, հերիք է խաբես․ դասատուներին ասում են՝ ազատման դիմում գրի, եթե ՔՊ-ին չես աջակցելու»․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
187Երեկ, 23:54
Սարավան-Գորայք ավտոճանապարհին բուք է (տեսանյութ)
138Երեկ, 23:18
