Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Հրդեհի վայրում հայտնաբերվել է մոխրացած դի. տասնյակ մարդիկ տարհանվել են

Հրդեհի վայրում հայտնաբերվել է մոխրացած դի. տասնյակ մարդիկ տարհանվել են
1264
Հինգշաբթի, 13 հունվարի, 2022 թ., 19:36

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար և խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Արտաշիսյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 44/4 շենքի դիմաց տեղադրված գազախողովակին։ Երթևեկությունը նշված հատվածում պարեկների կողմից ժամանակավորապես դադարեցվել է։ Կրակի հետևանքով շենքի 30-ից ավելի բնակարանների պատշգամբներ, լուսամուտներ վնասվել են։ Հրշեջները կրակը մարելուց հետո Opel-ի մեջ հայտնաբերել են մոխրացած դի։ Դեպքի վայրում պարեկները, փրկարարները, բժիշկները քաղաքացիների օգնությամբ 70-ից ավելի բնակիչների տարհանել են, տեղում օգնություն են ցուցաբերել։