«Բացառիկ լուսանկար. Սևանավանքի երրորդ եկեղեցին, 1890 թ.». Ռուբեն Շուխյան

621
Շաբաթ, 15 հունվարի, 2022 թ., 00:30
Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ. «Բացառիկ լուսանկար. Սևանավանքի երրորդ եկեղեցին, 1890 թ., լուսանկարիչ Դմիտրի Երմակով: Պատկերում Սուրբ Աստվածածին բազիլիկ տիպի եկեղեցին է և զանգակատունը, որն ըստ որոշ տվյալների փլուզվել է 20-րդ դարասկզբին և որի քարերը հետագայում օգտագործվել են որպես շինանյութ՝ 1930-ականներին կղզում հանգստյան տուն կառուցելու համար։ Գտնվել է ներկայիս Վազգենյան դպրանոցի նորակառույց եկեղեցու տեղում: Սևանա կղզու վանքային համալիրի պատմությունը վկայում է, որ տարբեր ժամանակներում՝ մինչև 17-րդ դարն այստեղ ընդհանուր առմամբ կառուցված են եղել չորս եկեղեցիներ և մեկ մատուռ»:

Աղբյուրը` Ռուբեն Շուխյան

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
181Երեկ, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
174Երեկ, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
187Երեկ, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
190Երեկ, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
145Երեկ, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
86829.10.2026, 23:43
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրենի հետ քննարկել է Արցախի մշակույթին վերաբերող հարցեր
126029.10.2026, 23:31
Ռումինիայում հայտնաբերվել է երեխայի հռոմեական սարկոֆագ՝ անվնաս վիճակում (լուսանկար, տեսանյութ)
164828.10.2026, 23:31