«Մեր պապերն իրենց ժամանակի լավագույն արծաթագործերն էին»․ Համլետ Հովսեփյան

Հայկական կիրառական արվեստի և այլ եզակի նմուշների կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իզուր չէ, որ մինչև 20-րդ դարի սկզբի հայ արծաթագործ վարպետների պատրաստած նրբագեղ ու շքեղ զարդերը մեծ հարգանք էին վայելում թե շահական, թե սուլթանական, թե ցարական և թե աշխարհի այլ թագավորական ընտանիքներում։
Վստահաբար ու հպարտորեն կարող ենք փաստել, որ մեր պապերը իրենց ժամանակի լավագույն արծաթագործերն էին։
Առանց թերագնահատելու ներկայիս հայ արծաթագործներին և նրանց հանդեպ ամենայն հարգանք տածելով հանդերձ, կարծում եմ մերօրյա վարպետները դժվար թե երբևե կարողանան գերազանցել մեկ դար առաջ Վանում և Արևմտյան Հայաստանի այլ շրջաններում արծաթագործական գործունեություն ծավալած հայ վարպետներին։
Այո, տեսնելով այս գեղեցիկ աշխատանքները, վստահաբար կարող ենք արձանագրել, որ մեր օրերի հայ արծաթագործները իրենց ուսերին մեծ պատասխանատվություն են կրում։ Եթե ոչ գերազանցել, ապա գոնե պետք է փորձել կրկնօրինակել և վերապրեցնել մեր պապերից մեզ հասած արծաթագործության այս գեղեցիկ նմուշները»։



«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
85924.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
42523.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
44023.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
194120.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
152519.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
76118.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
161418.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
71317.09.2026, 21:36