Մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը

75 տարեկան հասակում այսօր՝ հունվարի 16–ին, մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ, ճարտարապետ Ռուբեն Արուտչյանը։
Ռուբեն Արուտչյանը 2001 թվականին եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 2011 թվականից Աշխարհի հայ նկարիչների միության անդամ է։ Նրա շատ աշխատանքներ գտնվում են մասնավոր հավաքածուներում, աշխարհի տարբեր քաղաքներում։Արուտչյանը միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր է։ 1996թ․-ին նա մրցանակ է ստացել Հայկական նոր թղթադրամների էսքիզների մրցույթում, 2000 թվականին արժանացել է ՀՀ 50 000 դրամ անվանական արժեքով թղթադրամի էսքիզների մրցույթի առաջին մրցանակին, 2001 թվականին՝ Հայկական դրամի նշանի էսքիզի մրցույթի առաջին մրցանակին, 2007 թվականին՝ Շուշի քաղաքի զինանշանի մրցույթի առաջին մրցանակին և այլն։
2004 թվականին հեղինակել է Հայաստանի պաշտպանության նախարարության զինանշանը, 2006 թվականին՝ Հոլոքոստի և Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարը, որը տեղադրված է Երևանի Օղակաձևայգում։ Հեղինակել է ծանրամարտի աշխարհի առաջնության (1983, Երևան), Հայաստանի անկախության հանրաքվեի (1991, Երևան) ձևավորումները։Ռուբեն Արուտչյանն անհատական ցուցահանդեսներ է ունեցելԵրևանում, Մոսկվայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր։
Նշենք, որ Ռուբեն Արուտչյանը նկարիչներ Սերգեյ Արուտչյանի որդին է և Միքայել Արուտչյանի եղբորորդին։Արուտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հունվարի 17 ին, ժամը 17։00-20։00–ը, Էրեբունի համայնքի «Մեմորիալ» սգո սրահում (հասցե՝ Այվազովսկու 14/4):
Հրաժեշտի արարողությունը կկայանա ՀՀ նկարիչների միության շենքում հունվարի 18- ին՝ ժամը 12։00-13։00–ը։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
110Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
229Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
22617.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
34616.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
123015.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
61513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
57413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
59512.09.2026, 23:54