«Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր». փաստաբաններ
![]() 763 Երեքշաբթի, 18 հունվարի, 2022 թ., 10:24 ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանները հայտարարություն են տարածել. «Հունվարի 19-ին նախատեսված առաջին դատական նիստին ընդառաջ վերահաստատում ենք պարոն Տոնոյանի նախկինում արված հայտարարությունն առ այն, որ իր վերաբերյալ քրեական գործով դատաքննության փուլում նա պահանջելու է դռնբաց դատական նիստեր՝ քրեական գործի հրապարակային քննություն ապահովելու համար: Մատակարարված հրթիռների քանակիը ձեռքբերման գինը, դրանց տեսակը, մատակարարման ժամանակահատվածը և գործի այլ հանգամանքները նախաքննական մարմնի և դատախազության հաղորդագրություններով, հրապարակումներով արդեն իսկ բացահայտված լինելու պայմաններում այլևս խոսք չի կարող լինել որևէ պետական անվտանգության, գաղտնիքի կամ դռնփակ դատական նիստ անցակցնելու մասին: Ուստի մեր համոզմամբ, դռնփակ նիստերի անցկացմամբ փորձ է արվելու չբացահայտել քրեական գործում ապացույցների բացակայությունը և մեղադրող կողմի հիմնավորումների սին լինելը: Բացի այդ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և տարբեր շրջանակներ հիշյալ քրեական գործը փորձել են արհեստականորեն կապել 44-օրյա պատերազմի հետ, ուստի Դավիթ Տոնոյանը անհրաժեշտ է համարում, որ քրեական գործի հրապարակային քննությամբ պարզվի և հերքվի նաև այդ հանգամանքը»: |

«Այլևս կասկած չմնաց, թե ո՛վ է գրում ներքին թշնամանք ու թույն տարածող քարոզչական տեքստերը». Լիլիթ Բլեյան
3814:54
«Նիկո՛լ, այ տենց գոռա, որ ազգը քո իրական դեմքը տեսնի». Էդուարդ Շարմազանով
8214:30
«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ալեկոծում է հանրային հույզերը». Մեսրոպ Առաքելյան
9514:12
«Ամենայն հայո՛ց վարչապետ». քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին
14113:30
««Ժողովրդի ծոցից դուրս եկած» վարչապետը այլևս չի ուզում վերադառնալ այդ ծոցը». Ռուբեն Մխիթարյան
16513:12
«Մեզ անտեր չթողնեք». քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին
17412:30
«Մենք ուրիշ քարտեզ ունենք. բարձր ձայնով մի՛ խոսեք», «չփորձեք փախածներով ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». վեճ՝ Նիկոլ Փաշինյանի և արցախցու միջև (տեսանյութ)
30912:00
«Էսա կճշտենք, բայց եթե սուտ ասեք, դա հետևանք է ունենալու». Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացուն (տեսանյութ)
19111:24
