Հեղափոխությունից հետո ՄԻԵԴ վճիռներն ավելացել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի մասով։ Բանն այն է, որ երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Նիկոլ Փաշինյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով վճռել է, որ խախտվել են Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը և նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։
Նկատենք՝ այս գործը վերաբերում է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Փաշինյանի ազատազրկմանը, որը տեղի է ունեցել 2008 թվականի ընտրություններից հետո, երբ նա աջակցում էր նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Հետաքրքիր է, որ երեքուկես տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՄԻԵԴ 2008 թվականի դեպքերին վերաբերող վճիռները ակտիվացել են։ ՄԻԵԴ-ից մի վճիռ էլ նախորդ տարվա սեպտեմբերին էր եկել՝ կրկին Փաշինյանի դիմումի հիման վրա, սակայն այս անգամ ֆինանսական պահանջ առկա չէր։
Նկատենք, որ «Մարտի 1»-ի գործով վերջին տարիներին իրենց օգտին վճիռներ են ստացել Սասուն Միքայելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Մուշեղ Սաղաթելյանը եւ, իհարկե, Նիկոլ Փաշինյանը։ Ու հիմա իսկապես հարց է առաջանում՝ ՄԻԵԴ-ի իրար հետեւից վճիռները ինչո՞ւ հիմա եղան։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Կխնդրեմ տիկին Կարապետյանին՝ մանրամասն ներկայացնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր հարաբերությունները»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4613:12
«Եթե 2018-ին Սերժ Սարգսյանը կրակեր, Մարտի 1-ին երանի էինք տալու». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
4513:00
«Երբ արցախահայությունը բռնի տեղահանվում էր, դուք և ձեր քույրը հանգստանում էիք Դուբայում»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7412:12
«Ծովինար Վարդանյանի լուսահոգի հայրը նախկինում պետական պաշտոններ է զբաղեցրել․ դա խմբակցությունում կոնֆլիկտ չի առաջացնո՞ւմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5011:54
«Արտերկրում ժողով է ման գալիս, որ մասնակցի»․ Ոսկան Սարգսյան
6011:36
«Փաշինյանը մտադիր չէ ԵՄ անդամակցության հանրաքվե անցկացնել, քանի որ վստահ չէ հաղթանակի հարցում». Զատուլին
10711:19
Պաշտոնի փնտրտուքը շարունակվում է
8210:36
«Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու»․ Տաթևիկ Հայրապետյան
7910:12