«Դատախազության ու Հակակոռուպցիոն կոմիտեի հարաբերությունների հրապարակային պարզումը մտահոգիչ է». Դանիել Իոաննիսյան
![]() 343 Չորեքշաբթի, 19 հունվարի, 2022 թ., 10:42 ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակակոռուպցիոն կոմիտեի՝ այսօր տարածած հայտարարության մեջ, ըստ էության, ասվում է, որ գլխավոր դատախազն ապօրինի որոշում է կայացրել Վլադիմիր Գասպարյանի գործով: Դատախազության ու Հակակոռուպցիոն կոմիտեի՝ այսօրվանից արդեն հրապարակային հարաբերությունների պարզումը բավականին մտահոգիչ է: Եվ խնդիրն այստեղ ոչ միայն Վլադիմիր Գասպարյանի գործն է: Կան մի շարք կոռուպցիոն գործեր, որոնք որոշակի փակուղում են հայտնվել: Եվ այդ քրեական գործերի զգալի մասն այդտեղ է հայտնվել քննության որոշակի փուլում դատաիրավական համակարգի այս կամ այն օղակի կայացրած վիճելի որոշումների արդյունքում: Այս ֆոնին առավել արդիական է դառնում «Իրազեկ քաղաքացիների միավորման» առաջարկը, որով նախատեսվում է որոշակի անկախության տալ Դատախազության՝ կոռուպցիոն գործերի հսկողությունն իրականացնող ստորաբաժանմանը և շատ լուրջ չափորոշիչներով (և մրցույթով) ընտրել այդ ստորաբաժանման դատախազներին: Կարծում եմ, որ այս տխուր իրավիճակն առիթ է ստեղծում, որ լրջորեն քննարկենք Դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության հսկողության առանձին կարգավորումների ներդրման կարիքը»: Աղբյուրը` Դանիել Իոաննիսյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
