Սողոմոն Թեհլերյանի արձանի հեղինակը՝ Մարալիկի հրապարակից այն ապամոնտաժելու թուրքերի պահանջի մասին
![]() 989 Չորեքշաբթի, 19 հունվարի, 2022 թ., 22:48 Գյումրեցի վաստակավոր նկարիչ-քանդակագործ Սամվել Պետրոսյանն «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Մարալիկի հրապարակում տեղադրված Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը ապամոնտաժելու մասին Թուրքիայի ակնարկին՝ ասաց․ «Թուրքիան իր չորս նախապայմաններն է առաջ քաշում, բայց մենք պատմական ճշմարտության հետ գործ ունենք, ես կերտել եմ պատմական ճշմարտությունը, սա տարեգրություն է։ Արձանը դարձել է ժողովրդի կուռքը, նրանք ասում են՝ մեր վրիժառուն է, մեր հերոսն է, մեր կուռքն է, ազգի պարծանքն է։ Դատավարություն գոյություն ունի, հո դատավարությունն էլ չե՞ն կարող անտեսել։ Հայոց Ցեղասպանությունը մերժելը ո՞րն է, ո՞վ նման իրավունք ունի, ողջ աշխարհն է ընդունել։ Ո՞վ է իրավունք տվել պատմական ճշմարտությանը հակառակվել, հերիք է թուրքերին մենք կուլ գնանք։ Արձանի ապամոնտաժումը լուծո՞ւմ է, բա պատմությունն էլ հո չեք կարող անտեսել»։ Քանդակագործը զայրանում է՝ այդ ինչպե՞ս է, որ Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ազգային հերոսի կոչում են տալիս, որը քնած մարդու էր կացնահարել, իսկ Սողոմոն Թեհլերյանին, որի գերդաստանից Թալեաթ փաշայի հրամանով 85 հոգու սպանել էին և որը Հայոց Ցեղասպանությունը կազմակերպելու համար պատասխանատվության ենթարկեց կազմակերպչին, ուզում են ջնջել տալ հայ ժողովրդի հիշողությունից։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
21810:36
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
25804:12
Երգչուհի Շուշան Պետրոսյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
14900:54
Լուվրը դադարեցրել է աշխատանքը աշխատակիցների գործադուլի պատճառով
408Երեկ, 23:56
Գարեգին Երկրորդի տնօրինությամբ նոր կառուցված, վերականգնված և մասնակիորեն վերանորոգված եկեղեցիների ու վանքերի ցանկը
305Երեկ, 18:42
Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
65214.12.2025, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
82314.12.2025, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
35814.12.2025, 21:42
