ՔՊ-ական պատգամավորները գինարբուք են կազմակերպել խորհրդարանում. «Ժողովուրդ»
279 Ուրբաթ, 21 հունվարի, 2022 թ., 09:14 Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երեկ խորհրդարանում խնջույք են կազմակերպել: «Տեղեկացանք, որ ՔՊ-ական պատգամավորները նշել են Վայոց ձորի նախկին պարզպետ, այժմ պատգամավոր Տրդատ Սարգսյանի ծննդյան տարեդարձը: Թեև նրա ծննդյան տարեդարձը հունվարի 19-ին էր, սակայն այդ օրը համընկել էր կառավարության հետ ԱԺ պատգամավորների հարցուպատասխանի, հետևաբար իրենց քաղաքական թիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան այցելելու հետ, դրա համար Տրդատ Սարգսյանի ծննդյան տոնը երեկ են նշել: Ու չնայած մեր թղթակիցը տեսել է խնջույքին մասնակից պատգամավորներից մի քանիսին (վերջինը՝ Հռիփսիմե Գրիգորյանն էր), սակայն հոբելյար Սարգսյանը մեզ հետ զրույցում շտապեց հերքել տեղեկությունը։ «Ոչ, չեմ նշել, ձեր տեղեկությունները սխալ են»,- ասաց նա: Իրականությունը, բնականաբար, այդ հերքումից չի փոխվում, և նրանց հա-հա, հի-հի-ները լսելի էին շատ հեռվից անգամ: Նկատվեցին նաև գինովցած պատգամավորներ, որոնք չէին կարողանում նիստերի դահլիճ գնալ: Նրանց անունները առայժմ չենք հրապարակում՝ հուսալով, որ կուղղվեն»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
3512:30Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4312:24«Պատրաստվում ենք հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը, ոստիկաններն իզուր են այդքան լարված»․ Տավուշի բնակիչ
7512:06Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը բաց է
9112:00Մանասյանը՝ Տոնոյանին տեսակցելու մասին (տեսանյութ)
5911:54«Մի՛ փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին»․ Արամ Ա-ն՝ Էրդողանին (տեսանյութ)
7011:48«Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան
9411:36«Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք». վեհափառի պատգամը՝ իշխանություններին (տեսանյութ)
7710:54