Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ու Լարսում
432 Ուրբաթ, 21 հունվարի, 2022 թ., 10:12 Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Քուչակ-Ծաղկաշեն, Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհները, իսկ Լոռու մարզի Սպիտակի ոլորանները՝ բեռնատարների համար։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ |
«Ոչ ոքի մենակ չենք թողնի ոստիկանական բաժիններում»․ փաստաբանները միացան երթին (տեսանյութ)
2115:30«Իրենց խաղաղությունը մաս-մաս հոշոտում է մեր երկիրը»․ Կարին Տոնոյան
3115:24«Եթե պահանջները ժողովրդի կողմից փոխվեն, մեր կողմից ևս կփոխվեն»․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
4815:06«Ինչո՞ւ է լռում Սյունիքը»․ Նաիրի Հոխիկյան
6314:54«Համբերություն ունեցեք»․ Բագրատ Սրբազանը փակագծեր չբացեց (տեսանյութ)
6214:18«Ինչ արել, արել են, խնդրում եմ՝ իրենց մեղքը չկրկնապատկեն»․ որդեկորույս մայրը՝ ոստիկաններին (տեսանյութ)
8814:06«Հուսով եմ՝ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիս». Ռուբինյան
9213:54«Ստում են ու սկսում իրենց ստերին հավատալ»․ Բագրատ Սրբազանը՝ շարժումը պիտակավորելու մասին (տեսանյութ)
7613:48