«Ինչպե՞ս անվանել էն անձանց, որոնք մեր ազգաբնակչությանը կերակրում են Perfect TV-ով»․ Հայկ Մամիջանյան
476 Ուրբաթ, 21 հունվարի, 2022 թ., 15:54 «Լրագրողական հանրույթի գործիքակազմն այդքան էլ մեծ չէ Վահագն Ալեքսանյանին «պատժելու» համար: Ես այսօր տեսա՝ մի քանի լրագրողներ նշել էին, որ այլևս հարցազրույց չեն վերցնելու Վահագն Ալեքսանյանից. դա միջոցներից մեկն է: Մեր խմբակցությունը պատրաստ է օրենքով սահմանված գործիքակազմն օգտագործել, որպեսզի Վահագն Ալեքսանյանի և հետագայում ոչ մի պատգամավորի մտքով չանցնի չորրորդ իշխանությանը նման պիտակավորումներ անել»,- հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթին: Հիշեցնենք՝ երեկվանից մամուլում ու համացանցում քննարկվում է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ «նրանք լրագրողներ չեն, նրանք վերբալ մարմնավաճառներ են» արտահայտությունը: «Իսկ ինչպե՞ս անվանել էն անձանց, որոնք մեր ազգաբնակչությանը կերակրում են Perfect TV-ով, ինչպե՞ս անվանել դա ստեղծողներին ու ֆինանսավորողներին»,- շարունակեց Մամիջանյանը: |
«Մի օր էլ տնից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն, չեք կարողանա մտնել, հանձնած կլինի». Կարապետ Պողոսյան
7806:00«Ադրբեջանական լրատվամիջոցներն սկսել են արծվաշենյան «տեղեկատվական գրոհը»». Կարեն Հեքիմյան
9504:00«Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին». Հրանտ Մելիք-Շահնազարյան
9702:06«Առավոտից այս շարժումը պիտի համահայաստանյան դառնա». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
11901:18Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ
10400:54Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
9200:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
9300:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
132Երեկ, 23:30