Մորգենշտերնի համերգը Երևանում չեղարկվեց

Մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված՝ ռեփեր Մորգենշտերնի (իսկական անունը՝ Ալիշեր Վալեև) մեծ համերգը չեղարկվել է։ MAMUL.am-ը տեղեկությունը ճշտեց Tomsarkgh.am-ից, որտեղ հաստատեցին չեղարկման մասին լուրը և հայտնեցին, որ գնված տոմսերի արժեքի հետվերադարձի և այլ մանրամասների վերաբերյալ համերգի կազմակերպիչներն առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ:
Հավելենք, որ չնայած դժգոհություններին, Tomsarkgh.am հարթակում ազատ տեղեր գրեթե չէին մնացել։ Տոմսերի արժեքը 6-30 հազար դրամ էր։
Ավելի վաղ Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու և Այնթապի հոգևոր հովիվ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը գրել էր, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում այդ երգիչը ծաղրում և հայհոյում էր հայերին: «Եվ այս անձը պատրաստվում է մարտ ամսին Մարզահամերգային համալիրում մենահամերգի՝ համերգի, որի բառերի մեծամասնությունը հայհոյություն է և անպատվություն: Իսկ Հայաստանում սպառել ենք վերոնշյալ սատանիստի, Հայ Ազգ ծաղրողի գրեթե բոլոր տոմսերը և սրտատրոփ սպասում ենք հայհոյախառն «երգեր» լսելուն»,- գրել էր նա:
Ալիշեր Մորգենշտերնը 23-ամյա հայտնի ռուս ռեփեր է, որը հայտնի է դարձել իր արտառոց կերպարի ու էպատաժային արարքների շնորհիվ: Նրա ճակատին «666» է դաջված, ինչը խիստ նյարդայնացնում է մարդկանց։ Իր առաջին հոնորարներից մեկի մի մասը նա ցուցադրաբար այրել է տեսանյութում՝ առաջացնելով համացանցի օգտատերերի դժգոհությունը։

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
86328.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
68024.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
70523.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
70023.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
86620.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
88219.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
188519.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
82019.10.2026, 11:48