Գիտնականներն զգուշացնում են՝ թուրինջի հյութը որոշ դեղամիջոցների հետ կարող է մահացու վտանգ պարունակել

Գիտնականներն զգուշացնում են, որ տարբեր ցիտրուսային մրգեր կարող են բացասական ազդեցություն ունենալ:
Թուրինջի հյութը մահացու է դառնում, եթե այն ընդունվում է որոշակի դեղամիջոցների հետ, նախազգուշացում են Օնտարիոյի գիտնականները։
Նրանք կազմել են դեղամիջոցների ցանկ, որոնք կարող են լուրջ առողջական խնդիրներ առաջացնել թուրինջի հյութի հետ ընդունվելու դեպքում: Մասնագետները խորհուրդ են տալիս ցանկցած դեղամիջոց օգտագործելուց առաջ բուժող բժշկից հարցնել դեղամիջոցի և թուրինջի ու առհասարակ ցիտրուսային մրգերի համատեղելիության մասին:
Միևնույն ժամանակ, գիտնականները շտապել են վստահեցնել, որ մահացու ելքի հավանականությունը փոքր է, սակայն խորհուրդ են տվել հրաժարվել չարդարացված ռիսկից:
Բժիշկները դա բացատրում են նրանով, որ թուրինջը պարունակում է ֆուրանոկումարիններ՝ օրգանիզմում առկա նյութ, որը մեծացնում է տոքսինների ազդեցությունը, ինչպես նաև խանգարում է որոշ դեղամիջոցների բնականոն տարրալուծմանը:
Սա կարող է հանգեցնել գերդոզավորման և լուրջ կողմնակի ազդեցությունների, վստահեցնում են հետազոտողները:
Միևնույն ժամանակ, գիտնականները նշել են, որ թուրինջի հյութը կամ պտուղը մեկ օրվա ընթացքում դուրս են գալիս մարդու օրգանիզմից։ Մասնագետները հորդորել են միշտ հիշել դա, ինչպես նաև նշել, որ բացասական ազդեցություն կարող են ունենալ նաև այլ ցիտրուսային մրգեր, ինչպիսիք են նարինջը, մանդարինն ու կիտրոնը։

«Ինչպես քվեարկել, եթե լրացել է անձնագրի ժամկետը». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
2221:12
«Այդ դուք եք մեզ ծնգլահան արել». Ալիկ Ալեքսանյան
3021:06
«Մեր հասարակության ճնշող մեծամասնությունը մերժում է ադրբեջանական օրակարգը». Տիգրան Աբրահամյան
4120:54
«Միրզոյանը ցուցադրեց կառավարության անգործությունը գերիների վերադարձի հարցի կապակցությամբ». Մանե Թանդիլյան
3320:48
«Պարտված, թույլ վիճակում նման բան անող ազգերը վերջում շատ ծանր գին են վճարում». Արգիշտի Կիվիրյան
4520:24
Արարատ Միրզոյանը՝ Ռուբեն Վարդանյանի ուղերձի մասին
5720:00
«Ուժեղ Հայաստան» դաշինքը Վանաձորում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6119:18
Դատարանով անվավեր է ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը
7319:12