Չի բացառվում՝ 102-րդ ռազմաբազան դուրս բերվի Գյումրիից. «Ժողովուրդ»
1194 Երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ինչի մեկնարկն արդեն տրվել է Մոսկվայում Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարների ունեցած հանդիպումով, նաև փշալարային տրամաբանությամբ կահավորված ու զինված սահմանների թոթափում է ենթադրում։ Համենայնդեպս Շիրակի մարզից շարունակ տեղեկություններ ու ահազանգեր են հասնում այն մասին, որ եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ամեն բան հարթ ընթանա, ապա չի բացառվում՝ առաջիկայում Գյումրու 102-րդ ռազմաբազան այնտեղից դուրս բերվի, քանի որ դրա կարիքը պարզապես չի լինի։ Իհարկե, հայ-ռուսական միացյալ զորքերի մասին համաձայնագրի շրջանակներում դեռևս 2010-ին ստորագրված արձանագրության մեջ ֆիքսված է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան այնտեղ մնալու իրավունք ունի մինչև 2044 թվականը, այնուամենայնիվ, թեմայի շուրջ զրուցեցինք Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ: Մարզպետը հորդորեց Պաշտպանության նախարարություն դիմել, բայց հիշեցրեց 2010-ին ստորագրված փաստաթուղթը: Նշենք, որ այն ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից ստորագրված N5 արձանագրության համաձայն՝ ոչ միայն բազայի տեղակայման ժամկետն էր սահմանվում, այլ նաև ռուսական կողմը պարտավորվում էր համատեղ ապահովել Հայաստանի ռազմական անվտանգությունն ու սատարել հայկական զինուժին սպառազինվելու արդիական զինատեսակներով»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Ճանապարհի հենասյունները՝ մարզպետի ընտանիքին պատկանող ռեստորանի տարածքում». Ոսկան Սարգսյան
9303:06«Անձամբ ճանաչում եմ Բագրատ Սրբազանին և վաղուց». Կարեն Մաթևոսյան
9302:06Մայիսի 8-ին երթը Չարենցավանից ուղղություն կվերցնի դեպի Աբովյան
11100:24Մի շարք հասցեներում ջուր չի լինելու
12700:06«Թույլ չտանք տգիտությանն ու անբարոյականությանը պղտորել հոգևորն ու առաքինին». Տարոն Սիմոնյան
102Երեկ, 23:48«Ազգադավը փորձում է պառակտում առաջացնել Էջմիածնում». «Կանչ»
141Երեկ, 22:54«Եթե այս կյանքում չստացվի, դժոխքը կա ու կա». Սոս Հակոբյան
121Երեկ, 22:24«Բագրատ Սրբազանը նույնիսկ այսօր մնաց հիմնական հանրային օրակարգ թելադրող». Վարդան Ոսկանյան
109Երեկ, 21:54