«Եթե երաժշտությունը չլիներ, իմ կյանքը սխալ մի բան էր լինելու»․ Տիգրան Մանսուրյանը 83 տարեկան է

«Ես կարևորություն չեմ տալիս էդ տոնական օրերին, երբեք թույլ չեմ տալիս, որ իմ վրա իշխող դեր ունենան»։
Տիգրան Մանսուրյան
Հունվարի 27-ը հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1990), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984) Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է: Նա այսօր դառնում է 83 տարեկան։
Մեծ երաժիշտը ծնվել է Բեյրութում՝ 1939 թվականին: Այնուհետև, 1948 թվին ընտանիքով եկել են Հայաստան՝ Արթիկի շրջան: Արթիկի բանվորական ակումբում 13-ամյա պատանու՝ առաջին անգամ դաշնամուր հնչեցնելը, նրան մեկընդմիշտ կապում է երաժշտության հետ:
«Եթե երաժշտությունը չլիներ, իմ կյանքը սխալ մի բան էր լինելու, բայց երաժշտությունը նաև իմ տառապանքն է: Ոմանք հավատացած են, թե «շեդևր» գործերը ծնվում են ձեռքի մեկ շարժումով, իսկ մյուսները մտածում են, որ այն տառապալի գործ է: Ես պետք է շատ չարչարվեմ և չգիտեմ՝ դրանից հետո արդյունք կլինի, թե՝ ոչ, որովհետև գեղարվեստական մեկ կատարյալ մարմին ստեղծելը գրեթե անհնարին մի բան է»,- ասել է մաեստրոն։
Մանսուրյանի ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում: Մանսուրյանը գրել է երաժշտություն նաև կինոյի (գեղարվեստական՝ «Նռան գույնը», 1969թ., «Մենք ենք, մեր սարերը», 1969թ., «Սգավոր ձյունը», 1978թ., «Կտոր մը երկինք», 1980թ., «Հին օրերի երգը», 1982թ., «Կորիոլան», 1982թ., «Մեր մանկության տանգոն», 1984թ., «Ճերմակ անուրջներ», 1984թ. և այլն:
«Առանց Տիգրանի իմ սերունդը համր ուխտավոր էր լինելու»,- Տիգրան Մանսուրյանի մասին ասել է Հրանտ Մաթևոսյանը:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
106Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
224Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
22417.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
34316.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
122515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
61413.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
57313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
59412.09.2026, 23:54