«Կոնդը, Նորքի և Ֆիրդուսիի հետ միասին կարող էին դառնալ Երևանի այցեքարտերը». Կարինե Փանոսյան
![]() 766 Շաբաթ, 29 հունվարի, 2022 թ., 03:06 Հասարակական գործիչ Կարինե Փանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբեք չէի մտածի, որ կցանկանամ գրել թշնամի պետության մայրաքաղաքի մասին, կարևոր չէ, թե ինչ, բայց անդրադառնալ անգամ։ Քիչ առաջ մի տեսանյութ դիտեցի ռուս զբոսաշրջիկի մասնակցությամբ, որը համեմատում էր Հայաստանն ու այդ երկիրը, և ուղղորդում, թե որն այցելել։ Հանուն ազնվության, ռուս զբոսաշրջիկը որոշեց, որ, այնուամենայնիվ, իրեն ավելի սրտակից է Հայաստանը, սակայն որոշ բաներ, այնուհանդերձ, ինձ շա՜տ մտահոգեցին, այն ինչը պետք է դեռևս 1991թ-ից լիներ ՀՀ մարտավարական խնդիրների շարքում, ՍԱԿԱՅՆ․․․ Զբոսաշրջիկը նշեց, որ ի տարբերություն Երևանի, նրանց մայրաքաղաքում պահպանվել է պատմական հին կենտրոն, նույնիսկ կադրեր ցույց տվեց, որոնցից մեկում հստակ նշմարվում էր հայկական ճարտարապետության հետքը։ Իսկ Երևանը պատմական կենտրոն չունի, քաղաքը նման է սովետական ստանդարտ քաղաքի (ինչի հետ ես բոլորովին համամիտ չեմ, և ճարտարապետությունից ու մշակույթից խիստ հեռու մարդը միայն չի հասկանա, որ 20-րդ դարի Երևանը կառուցվել է հայկական ճարտարապետության ավանդույթների համաձայն)։ Աղբյուրը` Կարինե Փանոսյան |

«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
433Երեկ, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
55824.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
38224.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
36724.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
40823.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
56421.02.2026, 00:42
ՖԱՀՖ-ը դատապարտում է ՀԱԵ դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած արշավը
96016.02.2026, 22:24
«Պահեցողությունը լինում է երեք տեսակի՝ սովորական պահք, սրբապահք և ծոմ». Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյան
85616.02.2026, 09:06
