Զանգվածային ցույցեր Կանադայում. վարչապետ Թրյուդոն հեռացել է նստավայրից

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և նրա ընտանիքը լքել են Օտտավայի իրենց նստավայրն անվտանգության նկատառումներից ելնելով: Պատճառը քաղաքում բռնկված ցույցերն են կորոնավիրուսային սահմանափակումների դեմ:
Թե ուր է գնացել Թրյուդոն, չի հաղորդվում: Նրա նստավայրը գտնվում է քաղաքի կենտրոնի մոտ՝ Ռիդո Հոլում։ Հունվարի 29-ին Կանադայում բողոքի ակցիաներ են սկսվել COVID-19-ի հետ կապված սահմանափակումների դեմ։ CBC-ի տվյալներով՝ մոտ 1000 բեռնատարի վարորդ և այլ ցուցարարներ հավաքվել են խորհրդարանի բլրի վրա: Բողոքի ակցիան խաղաղ է անցել, ըստ Օտտավայի ոստիկանական ծառայության ներկայացուցչի, ցուցարարներից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, հայտնում է РБК-ն։
Ակցիան կշարունակվի նաև կիրակի օրը։ Իշխանությունների գնահատմամբ՝ դրան կմասնակցի մինչև 10 հազար մարդ։ Միաժամանակ որոշ ցուցարարներ հայտարարել են, որ չեն հեռանա այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել, կամ Թրյուդոն չի լքել իր պաշտոնը։ Բեռնատարները ծրագրում են մնալ Օտտավայի կենտրոնում՝ խորհրդարանի բլրի մոտ մինչև առնվազն երկուշաբթի:


«Ո՞վ պետք է պատասխան տա ճանապարհների վտանգավոր հատվածների և թերի վերահսկողության համար»․ Շիրազ Խաչատրյան
2117:42
«Հուսով եմ՝ չեն կոտրվի և քվե չեն տա ալիևին». Սամվել Ասլիկյան
6716:42
«Ընդդիմությունն Արևելյան Հայաստանի թուրքացման ծրագրին դիմադրող եզակի միջնաբերդերից է». Վահե Սարգսյան
7415:48
«Պարզվում է՝ 3 տարեկան երեխայի անձնագիրը փոխել հնարավոր չէ»․ Հովսեփ Կուբատյան
9314:42
«Արդեն 3-րդ անգամն է՝ կալանքից ազատվում է «Չաղ Ռուստամը»»․ լրագրողը՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
10012:54
Հայտնի են զոհված ամուսինների և նրանց որդու անունները
14012:18
«Փաշինյանի ժողովրդավարության իրական երեսը». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
10311:48
«Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական ներկայացրած կլինեք». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
11911:24