ՔՊ-ն նախագահի նոր թեկնածու է առաջ քաշել
![]() 689 Կիրակի, 30 հունվարի, 2022 թ., 20:18 «Հրապարակ»-ը գրում է. «Գրել էինք, որ Արմեն Սարգսյանի հրաժարականի պահից սկսած քննարկվում է ՀՀ նախագահի նոր թեկնածուի հարցը: Իշխանական շրջանակներից տեղեկատվության արտահոսքի արդյունքում հայտնի դարձավ, որ քննարկվում է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը: Մոտ մեկ շաբաթ հասարակությունը տարբեր եղանակներով իր վրդովմունքն էր հայտնում այդ ընտրության կապակցությամբ: Մեր տեղեկություններով, այս աղմուկն իր դերը խաղացել է՝ օրերս ՔՊ-ն նեղ կազմով քննարկում է արել և հրաժարվել Արայիկ Հարությունյանի թեկնածությունից: Նոր թեկնածու են առաջ քաշել, որը նվազ դիմադրություն կառաջացնի և՛ իշխող կուսակցության, և՛ հանրության շրջանում: Թեկնածուի անունը նեղ կազմի է հայտնի, Փաշինյանը խստիվ զգուշացրել է տեղեկատվությունը չտարածել, որ ժամանակից շուտ նորին էլ «չփչացնեն»: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրությունը կանգ է առել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանի թեկնածության վրա: 1992-1996 թվականներին Վահագն Խաչատրյանը եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: Վահագն Խաչատրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը: 1996-1998 թթ. Վահագն Խաչատրյանը զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը: 2000թ. – հանդիսացել է «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ: 2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոն» փոխնախագահն է: 2006 թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019- 2021 թթ․ «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ: 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո սերտորեն սկսել է համագործակցել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ: 2021 թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատրյանը նշանակվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Հայկ Չոբանյանին: Հիշեցնենք, որ հունվարի 23-ին հրաժարական տվեց նախագահ Արմեն Սարգսյանը՝ հայտարարության տեքստում նշելով, որ առկա Սահմանադրությամբ չի կարողանում ներքին ու արտաքին ոլորտներում որոշումների վրա ազդեցություն ունենալ»: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
