Փաշինյանի և կաթողիկոսի ելույթներին հաջորդած երգի համար պատժվել է Հանրայինի տնօրենը

Հանրային հեռարձակողի խորհուրդն ամանորյա եթերի համար նկատողություն է հայտարարել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ»–ը։
Նոր տարվա գիշերը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանիի ելույթներից անմիջապես հետո եթեր էր հեռարձակել «Մեր բակից» հայտնի «Հարսանիք» պոպուրի կատարումը՝ «Я ворона, ты ворона» կրկներգով:
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահրամ Մարտիրոսյանը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ նախ բացատրություն են պահանջել, այնուհետև առանձին քննարկել են հարցը և նկատողություն հայտարարել։
Նա նաև նշել է, որ հեռուստաընկերության տնօրենը ստանձնել է այդ պատասխանատվությունը՝ գիտակցելով իրենց մեղքը։
Հարցին, թե ում որոշմամբ էր այդ կատարումը եթեր գնացել, Մարտիրոսյանը նշել է, որ խորհուրդն այդքան մանրամասն տեղյակ չի լինում, թե համերգային ծրագրի շրջանակներում ինչ պետք է եթեր գնա, իրենք ընդհանուր քաղաքականությունն են մշակում և հաստատում հաղորդացանցը։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
106Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
224Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
22417.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
34316.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
122515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
61413.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
57313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
59412.09.2026, 23:54