Ավինյանին են վերապահել՝ ընտրելու բոլոր փոխքաղաքապետերին․ «Հրապարակ»
![]() 642 Չորեքշաբթի, 02 փետրվարի, 2022 թ., 10:00 «Հրապարակը» գրել էր, որ Տիգրան Ավինյանի առջև կանաչ լույս են վառել՝ կադրային քաղաքականությամբ և այլ քայլերով նախապատրաստվելու Երևանի ավագանու ընտրություններին: Պարզվում է, ընտրվել է ամենապրիմիտիվ մեխանիզմը: Տիգրան Ավինյանին են վերապահել՝ ընտրելու բոլոր փոխքաղաքապետերին և ինքն էլ նշանակվելու է փոխքաղաքապետ: Ըստ մեր աղբյուրների, այսօր փոխքաղաքապետերի 3 թեկնածուները հանդիպելու են ավագանու անդամների հետ, իսկ փետրվարի 8-ին՝ ավագանու նիստի ժամանակ, արդեն ընտրվելու են: Բացի Տիգրան Ավինյանից, փոխքաղաքապետերի թեկնածուներ են՝ արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը, առողջապահության ներկայիս փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը: 3 փոխքաղաքապետերն էլ Ավինյանի մտերիմներն են ու շատ երիտասարդ, թե ինչու է նրանց վրա կանգնել նախկին փոխվարչապետի ընտրությունը՝ դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ նրանք ընտրություններում ձայն բերող չեն և քաղաքի կառավարման ոլորտում որևէ փորձ չունեն: Հերթական անգամ ընտրությունը կատարվել է մտերմության սկզբունքով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
