«Պերճ կինոկյանք ապրեց, բայց՝ տրտում վերջաբանով». մահացել է Մոնիկա Վիտտին

Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մոնիկա Վիտտին իտալական կինոյի ոսկեդարի ամենամեծ աստղերից էր, բայց այն աստղերից, որ խաղալ գիտեն, ավելին՝ նա ի վիճակի էր բառացիորեն ամեն ինչ խաղալ: Մոնիկայի ամբողջ ընտանիքը գաղթել էր Ամերիկա, և նա, իր խոսքերով, դերասանուհի էր դարձել՝ օգտվելով հարազատների բացակայությունից: Կինո էր եկել թատրոնի բեմից, ժամանակին Անտոնիոնիի մթնշաղային կինոաշխարհի մուսան էր, բայց կեղեքուն դրամատիկ դերերը դնելով մի կողմ՝ թիթեռի թեթևությամբ հայտնվեց իտալական կինոկատակերգության վառվռուն աշխարհում, միջազգային ասպարեզ ելավ, ինքն էլ ֆիլմեր նկարեց, 1993-ին հրապարակեց «Յոթ փեշ» հոյակապ ինքնակենսագրական գիրքը: Բայց Մոնիկայի կյանքի վերջին տասնամյակները մթագնեց Ալցհայմերի հիվանդությունը: Վերջին անգամ նա հանրությանը երևացել է 2002-ին, դրանից հետո փակված էր տանը: Ալցհայմերի հիվանդության հետևանքներից էլ վրա է հասել նրա մահը: Մոնիկա Վիտտին արդեն 90 տարեկան էր: Նրա խաղընկերներն ու ռեժիսորները, չնչին բացառությամբ, վաղուց են հեռացել: Մոնիկան մնացել էր ստվերների աշխարհում: Նա պերճ կինոկյանք ապրեց, բայց տրտում վերջաբանով: Ինչևէ, Մոնիկա Վիտտին ընդմիշտ կմնա իտալական մեծ կինոյի ամենասիրելի դեմքերից մեկը»:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
106Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
224Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
22417.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
34316.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
122515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
61413.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
57313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
59412.09.2026, 23:54