Ռուսական դեսանտ են իջեցրել. պրոպագանդվում է նոր միութենական պետության գաղափարը․ «Հրապարակ»
![]() 1175 Հինգշաբթի, 03 փետրվարի, 2022 թ., 09:48 «Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում հայկական ԶԼՄ-ներն ահազանգում են, թե Ռուսաստանը մտահոգված է Հայաստանում հակառուսական տրամադրություններով, որոնք, ըստ տարբեր հարցումների, հատկապես աճել են պատերազմից հետո։ Այդ նպատակով Ռուսաստանից փորձագետների խումբ է ժամանել Հայաստան՝ իշխանական տարբեր շրջանակների հետ առնչություն ունեցողներ, լրագրողներ։ Վերջին օրերին ինտենսիվ հանդիպումներ են ունենում հայաստանյան ռուսամետ հատվածի ներկայացուցիչների հետ, քննարկում են հայ-ռուսական հարաբերությունները բարելավելու, հակառուսական տրամադրությունները մեղմելու հարցեր։ Սակայն տեղեկություններ կան, որ այդ հանդիպումների ընթացքում հընթացս պրոպագանդվում է նոր միութենական պետության գաղափարը, և հայաստանյան գործիչներին հորդորում են այդ ուղղությամբ պրոպագանդա իրականացնել։ Հանդիպում է սպասվում նաև Արցախի խորհրդարանի պատգամավորների հետ, փետրվարի 4-ին կլոր սեղան-քննարկում է նախատեսված, որի ընթացքում կարծարծվեն երկկողմ փոխհարաբերությունների սերտացման, համագործակցության հարցեր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
