«Կոնկրետ այդ առաջարկների վերաբերյալ բացասական արձագանք է եղել Բաքվից»․ ԱԳ նախարար
![]() 624 Հինգշաբթի, 03 փետրվարի, 2022 թ., 11:36 «Բազմիցս հայտարարել ենք, որ շահագրգռված ենք սահմանագծման և սահմանազատման գործընթացով»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «ՀՀ վարչապետը, ՌԴ նախագահը և Ադրբեջանի նախագահը Սոչիում մասնավորապես պայմանավորվել են, որ կողմերը քայլեր կձեռնարկեն տարածաշրջանում անվտանգության կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ և գործը կտանեն, կհանգեցնեն սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը»,- նշեց նախարարը։ «Մենք հարյուր տոկոսով հավատարիմ ենք այս հայտարարությանը, պարտավորությանը, որն ստանձնել ենք, այժմ ադրբեջանական, ռուսական կողմերի հետ քննարկում ենք այն միջոցները, որոնք մեր կարծիքով անվտանգության և կայունության մեխանիզմներ կստեղծեն սահմանագծին»,- ասաց Միրզոյանը։ Նախարարը նշեց, որ տարբեր առաջարկներ են ներկայացրել։ «Բանակցային գործընթաց է սա։ Կոնկրետ այդ առաջարկների վերաբերյալ բացասական արձագանք է եղել Բաքվից, բայց շարունակական պրոցես է, էնպես չի, որ մենք մի անգամ առաջարկեցինք՝ իրենք մերժեցին․․․ եղել են նաև առաջարկներ, որոնք մեզ համար են անընդունելի եղել»,- հավելեց Միրզոյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
