«Մոսկվան կարող է խաղալ միանգամից մի քանի լոկալ ռեգիոններում». Հակոբ Բադալյան
![]() 535 Ուրբաթ, 04 փետրվարի, 2022 թ., 23:18 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Պետության աշխարհաքաղաքական ուժը բնորոշող կամ կանխորոշող երկու առանցքային բաղադրիչ կա՝ տնտեսություն և բանակ: Հասկանալի է՝ կան տասնյակ այլ կարևոր բաղադրիչներ, սակայն, ի վերջո, ամեն ինչ հանգում է երկուսի՝ տնտեսական ու ռազմական կարողություն: Այստեղ է, որ ԱՄՆ-ի համար գործնականում միակ մրցակիցը դարձել է Չինաստանը: Տնտեսության հարթությունում Չինաստանն արդեն գերտերություն է: Հետ է մնում միայն ռազմական առումով: Այսինքն՝ Չինաստանը չունի համաշխարհային ռազմական այնպիսի տարածում, ինչպես ԱՄՆ-ն: ԱՄՆ-ն այդ առումով բացառիկ է: Եվ, եթե փոքր ինչ կոպիտ պայմանականությամբ կամ հարաբերականությամբ բնորոշենք իրավիճակը, ԱՄՆ-ն փորձում է կանխարգելել հենց այդ՝ երկրորդ հարթության վրա Չինաստանի ընթացքը: Ռուսաստանը փորձում է օգտագործել ԱՄՆ-ի այդ խնդիրը և այդ նկատառումով բարձրացնել խաղադրույքը՝ փորձելով լուծել իր համար կարևոր հարցեր: Կրեմլը, չնայած մեծապետական հավակնություններին, գործնականում ընդունում է, որ այլևս ռեգիոնալ մասշտաբի մեծ խաղացող է: Այո՛, Մոսկվան կարող է խաղալ միանգամից մի քանի լոկալ ռեգիոններում, բայց առավելապես իր, այսպես ասած, հետխորհրդային ազդեցության գոտում: Մեծ հավանականությամբ, չնայած ԱՄՆ-ին ներկայացվող անվտանգային «բաժանման» խիստ պահանջներին, խորքային առումով Մոսկվան թերևս Վաշինգթոնի հետ քննարկում է այդ «հետխորհրդային» գոտում իր դերակատարման որոշակի ճանաչման տարբերակներ, դրա դիմաց թերևս ակնկալելով Արևմուտքի աջակցություն իր համար երկու կարևորագույն մարտահրավերների հարցում. ժողովրդագրական երկու էական սպառնալիք՝ թյուրքական և չինական, և դրանցից բխող ռիսկեր: Կարծում եմ, որ իրավիճակի վերաբերյալ եզրակացությունների հիմքի տեսանկյունից մամուլում հրապարակվող այդ «պատասխանների» արտահոսքերն ինչքան բան որ ասում են, առնվազն այդքան բան էլ թերևս չեն ասում»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
