Սերժ Սարգսյանը հարցում է պատվիրել. «Հրապարակ»
![]() 857 Շաբաթ, 05 փետրվարի, 2022 թ., 10:06 «Հրապարակ»-ը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես նաեւ քաղաքական տարբեր ուժեր պարբերաբար հանրային կարծիքի ուսումնասիրություններ են իրականացնում, որպեսզի պարզեն քաղաքական ուժերի և Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը։ Նման ուսումնասիրությունները, որպես կանոն, չեն հրապարակվում, դրանք ներքին օգտագործման համար են։ Մեր տեղեկություններով, վերջերս նման ուսումնասիրություն է կատարվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատվերով: Հարցման արդյունքները գաղտնի են պահվում, բայց դրանց արդյունքներին ծանոթ անձինք պնդում են, որ պատկերը բավականին ոգեւորիչ է եղել ընդդիմության համար։ Համաձայն այդ հարցումների՝ չնայած անհատ գործիչների մեջ ամենաբարձր վարկանիշն այս պահի դրությամբ էլ ունի գործող վարչապետ Փաշինյանը, սակայն այն էականորեն անկում է ապրել և այս պահին 20-25 տոկոսի սահմաններում է ու նվազելու միտում ունի։ Բնականաբար, ինչպեսև սպասում էինք, ՀՀԿ-ից ո՛չ հաստատեցին մեր տեղեկությունը և ո՛չ էլ հերքեցին։ Նկատենք նաև, որ բոլոր իշխանությունները ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին մշտապես մոտ 30 տոկոս ունենում են»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
