Դիարբեքիրի Սբ. Սարգիս հայկական կիսավեր եկեղեցին կվերականգնվի

Թուրքական իշխանությունները որոշել են վերականգնել Դիարբեքիրի Սուր կենտրոնական շրջանում գտնվող 16-րդ դարի Սուրբ Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին: Նշվում է, ներկայում կիսաքանդ եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1840 թվականին, որի վերաբերյալ շինարարական արձանագրությունը ներկայում գտնվում է Դիարբեքիրի հնագիտության թանգարանում: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։
Եկեղեցու պահպանման հարցը նախորդ տարվա հոկտեմբերին բարձրացրել էր Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը, Դիարբեքիրի նահանգապետ Մունիր Քարալօղլուին այցելության ժամանակ:
Հաղորդվում է, որ եկեղեցու վերականգնման գործը հանձնարարվել է Դիարբեքիրի գեոդեզիայի և հուշարձանների վարչությանը, որ 2021-ի դեկտեմբերին եկեղեցու վերականգնման նախագծի համար մրցույթ էր հայտարարել: Մրցույթում հաղթած ընկերությանը հետ նախագծային ու նախապատրաստական աշխատանքների համար 947.640 լիրայի ( 70 հազար դոլար) պայմանագիր է ստորագրվել:
Ավելացնենք, որ Սուրբ Սարգիսը հայտնի է նաև Բրնձի եկեղեցի անունով, քանի որ 1950-1985 թվականներին այն օգտագործվել է որպես բրնձի մշակման ֆաբրիկա:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
106Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
224Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
22417.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
34316.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
122515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
61413.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
57313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
59412.09.2026, 23:54