Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Հրաչյա Սարգսյանը ձևացրել է, թե ամեն ինչ հրաշալի է․ «Հրապարակ»

Հրաչյա Սարգսյանը ձևացրել է, թե ամեն ինչ հրաշալի է․ «Հրապարակ»
290
Չորեքշաբթի, 09 փետրվարի, 2022 թ., 09:42

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք փետրվարի 2-ին գրել էինք, որ Երևանի փոխքաղաքապետեր են նշանակվելու Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը և Ստեփան Մաչյանը: Երեքին էլ ընտրել է Տիգրան Ավինյանը, որը շուտով նշանակվելու է քաղաքապետի առաջին տեղակալ՝ դե ֆակտո քաղաքապետի լիազորություններով:

Երեկ ներկայացնելով նորանշանակ փոխքաղաքապետերին՝ դեռևս քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ձևացրել է, թե ամեն ինչ հրաշալի է, և ասել է, որ «շատ լավ, բովանդակային թիմ է ձևավորվում»:

Հայտնի է, որ Գևորգ Սիմոնյանը համակարգելու է առողջապահության և սպորտի ոլորտները, Սուրեն Գրիգորյանը, չգիտես ինչու, ոչ թե իրավաբանական, այլ առևտրի և գովազդի ոլորտները, իսկ Ստեփան Մաչյանը՝ քաղաքաշինական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում