«Սա Արցախի և մեր լինելիության խնդիրն է». Գայանե Աբրահամյան
![]() 552 Չորեքշաբթի, 09 փետրվարի, 2022 թ., 14:18 ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը․ «Ընկերնե՛ր ջան, գիտեմ՝ բոլորդ հոգնել եք որևէ բանի դեմ կամ հանուն պայքարելուց, բայց եթե այսօր չանենք, կկորցնենք հավերժ։ Արցախի մշակութային ժառանգության վերացման ադրբեջանական նոր, խիստ վտանգավոր ծրագրի դեմ պետք է համախմբել ողջ ներուժը, ոչ մի րոպե իրավունք չունենք կորցնելու, պաշտոնական խողովակներով UNESCO և միջազգային այլ կառույցներ դիմելուց զատ, հանրության և գիտական շրջանակների աջակցությունը ևս ԽԻՍՏ անհրաժեշտ է, հատկապես մեր սփյուռքի հայրենակիցների։ Համախմբվել և ակցիաներ կազմակերպել UNESCO-ի կենտրոնակայանի դիմաց (Փարիզում, ում գիտեք Փարիզում ապրող թեգեք), հստակ կոչերով և լոզունգներով, Արցախում արդեն իսկ ավերված և վանդալիզմի ենթարկված հուշարձանների նկարներ, փաստերով (Արցախի ՄԻՊ-ի կողմից մանրամասն ներկայացվել է, հղումները կդնեմ մեկնաբանության մեջ): Բրյուսելում ապրող հայրենակիցներ, նույնպիսի ակցիա-ցույց կազմակերպեք Եվրոպական խորհրդարանի առաջ, պահանջեք պատգամավորներից իրենց անունից դիմել UNESCO, պահանջեն ադրբեջանական իշխանություններից դադարեցնել պատմական նյութական արժեքների խեղումն ու հուշարձանների պղծումը։ Միջազգային համալսարանների հայագիտական բաժինների գիտնականներ, միջազգային համալսարաններում աշխատող դասախոսներ անհատական կամ խմբային նամակներ հղեք UNESCO, մեր նամակների ու կոչերի հեղեղից պետք է օր ու արև չունենան, կազմակերպեք խնդիրը բարձրաձայնող միջոցառումներ, հանդիպումներ, դասախոսություններ... ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտներ, թանգարաններ ձեր միջազգային գործընկերներին ահազանգեք, նամակներ գրեք, ՄԻ՛ ԼՌԵՔ, վերջապես, սա Արցախի և մեր լինելիության խնդիրն է։ Սփյուռքի հայրենակիցնե՛ր ջան, ինչպես պատերազմի օրերին էիք ակտիվ, այսօր էլ պետք է համախմբվեք, մեր ձայնն այստեղից շատ լսելի չէ, մինչդեռ այսօր էլ մշակութային ցեղասպանություն են իրականացնում, արդեն պաշտոնապես, առանց թաքցնելու վերացնում են Արցախում հայկականության հետքը, իսկ դա այլևս բացառելու է ինքնորոշման իրավունքի պահանջի ու Արցախի հայկական մնալու որևէ հնարավորություն։ Տարածե՛ք, համախմբվե՛ք, չասեք՝ թող իշխանությունն անի, յուրաքանչյուրս մեր տեղում պետք է գործենք»։ Աղբյուրը` Գայանե Աբրահամյան |
«Հայաստանում մշակույթի բացառիկ տոն էր»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
241Երեկ, 04:36Շանթահարված խաչքարը վերականգնվում է (լուսանկար)
31419.09.2025, 10:18Արարատ լեռն առաջին անգամ պատկերվել է մ.թ.ա. I -ին դարում հատված դրամների վրա
53517.09.2025, 00:54«Վարչապետը գնացել էր նախապես պատրաստված. Տիգրան Գյուլումյանին կոչ եմ անում չվախենալ». Անուշ Ասլիբեկյան
58416.09.2025, 23:12«Դեռ դատարանի որոշումը չկա, բայց արդեն քանդում են «Գոյ»-ի բեմը»․ Սարգիս Արզումանյան
27915.09.2025, 15:12«Մկրտիչ Արզումանյան, ի՞նչ էիք զգում, երբ խոնարհվում էիք ուրացողի առաջ». Դավիթ Ղահրամանյան (լուսանկար)
69015.09.2025, 01:30«Դուք էդքան փողամեռ ու պալատակա՞ն եք». Արթուր Հայրապետյան
50215.09.2025, 01:24Կսահմանվի ՀՀ օրհներգի կատարման նոր կարգը
35614.09.2025, 22:30